Մեզ համար ևս անակնկալ է եղել Գյումրիում գործընթացը, բայց պատրաստ ենք ընտրությունների. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Գյումրիում քաղաքական վենդետա չչկար։
«Ո՛չ, բացարձակապես»,-հայտարարեց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Ավելին, Գևորգ Պապոյնաը փորձեց համոզել, որ «Բալասանյան դաշինք»-ի ավագանու 14 անդամի մանդատները վայր դնելու գործընթացը անակնկալ է եղել իշխանության համար։
«Մեզ համար ևս անակնկալ է եղել գործընթացը, բայց մենք դրա համար ենք կուսակցաշինությանը մեծ ուշադրություն դարձնում։ Մենք տարածքային կառույց ունենք, թիմ ունենք, և պատրաստ ենք ընտրությունների»,-ասաց նա։
Պապոյնաը նաև ընդգծեց, որ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է. «Պրոցեսները որ ուղղությամբ էլ գնան՝ մենք պատրաստ ենք»։