Փաշինյանն իր` «տանը քնած ժամանակ վարչապետի օգնական նշանակվելու առաջարկ ստացած» օգնականին 12 օրով արձակուրդ է ուղարկել
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը 12 օրով արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 11-22-ը ներառյալ»:
Հիշեցնենք, որ Իսախանյանն այն երիտասարդն է, որին երբ հարցրել էին, թե ինչպես վարչապետի օգնական դարձել, նա պատասխանել էր, թե «տանը քնած էի, զանգեցին ու հարցրեցին՝ կուզե՞ս օգնական լինես, ես էլ մանկուց երազում էի ու ասացի՝ այո»,- ասել էր նա։