Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել
Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին․
Ըստ հրամանագրերի՝ Վազգեն Սմբատյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Տաթևիկ Գրիգորյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Հովհաննես Սաֆարյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր::