Անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված 9-ը անձանց. բողոքի ակցիա՝ Էրեբունու ՁՊՎ-ի դիմաց
Սրբազան Պայքարի աջակիցները Էրեբունու ՁՊՎ-ի առջև հավաք են իրականացնում՝ ի աջակցություն ձերբակալված 9 քաղաքացիների։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նրանց էին այցելել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգան Աբրահամյանը
Հիշեցնենք՝ ավելի վաղ նրանց էին այցելել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգան Աբրահամյանը
«Ձերբակալման հիմքում եղած հիմքերը, մեղմ ասած, զավեշտալի են և իրավական հարթությունում դիտարկելու իմաստ չկա:
Իշխանությունը նաև այս փուլում նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ ձևով փորձում են բարձրաձայնել երկրում առկա անարդարությունների, ժողովրդավարության բացակայության և իշխանության տապալումների մասին»,-մանրամասնել էր Տիգրան Աբրահամյանը։