Ես չեմ հավատում Ադրբեջանի սիրային խաղին. Արա Նախշքարյան
Ես չեմ հավատում Ադրբեջանի սիրային խաղին, ինքը հաստատ մեզ ընդառաջ չի գնալու և չի ազատելու գերիներին: Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Արա Նախշքարյանը:
«Դրա համար է, որ մենք այստեղ ենք` բողոքը բարձրաձայնելու համար, որ մեկ անգամ ևս հիշեցնենք աշխարհին, որ Ադրբեջանն այն տեսակը չէ, որի հետ կարելի է պարզապես ընկերական հարթության վրա ինչ-որ բան պայմանավորվել: Ես վստահ չեմ, որ իրենք պիտի քայլեր ձեռնարկեն, բայց կարող է քաղաքացիական 1-2 անձի պարզապես ազատ արձակեն, թոզփչոցիի համար»,- ասաց ազատամարտիկը: