Ով ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս, նրան զանգահարում էր Հաջիևը
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ Պետերբուրգ
Մամուլ

«Լավ բnյ տվեցի»․ ՔՊ նիստում պատգամավորներն իրար բմբլել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ կուսակցության երեկվա նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը չթաքցրեց նաեւ ինքը՝ Փաշինյանը, նիստից հետո գրելով․ «ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր։ Մի լավ քննադատեցինք իրար, ընդ որում՝ բավականին անողոք»։ Բայց մինչ նիստից մանրամասներ հայտնելը, հիշենք, որ երեկվա հավաքին ՔՊ-ում անհամբեր էին սպասում ոչ թե այն բանի համար, որ միմյանց քննադատեին Արցախը հանձնելու, զոհեր տալու, երկիրն այս վիճակին հասցնելու համար, այլ նեղ անձնական դրդապատճառներով։ Բանն այն է, որ իշխող թիմում ներքին հակասություններն այնքան են խորացել, որ կուլիսներում իրար միս կրծելուց բացի, արդեն հրապարակավ են իրար մեղադրում կոռուպցիայի, հովանավորչության եւ այլնի մեջ։ 


«Պանդորայի արկղը» բացել են Արփի Դավոյանը, Լուլուն, Արմեն Խաչատրյանը՝ շաբաթներ առաջ նախաձեռնող խմբի նիստում խոսելով որոշ թիմակիցների կոռուպցիոն գործունեության մասին։  Տիգրան Ավինյանի, Արմեն Փամբուխչյանի, այդ չարաբաստիկ նիստից հետո պաշտոնանկ արված Գրիգոր Մինասյանի եւ այլոց անուններն են տվել, որոնք, ըստ բանախոսների, իշխանափոխությունից հետո կասկածելի ճանապարհներով մեծ հարստության տեր են դարձել, ոմանք ստվերային գործարքների մեջ են, ինչը բացասաբար է ազդում թիմի հեղինակության վրա։ Հենց այդ նիստից հետո նախաձեռնվեց Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը, ինչը ՔՊ-ն ալեկոծեց, բաժանեց բանակների: Հետո բացահայտվեց, որ «կոռուպցիոներ նախարարի» հարցն օրակարգ է բարձրացվել Անդրանիկ Քոչարյանի «քավորությամբ», որը փորձում է արփիդավոյանների ու լուլուների ձեռքով ոչնչացնել ոմանց։ 
Երբ ՔՊ վարչությունը մեկը մյուսի ետեւից մերժեց Անդրանիկ Քոչարյանի նախընտրած նախարարացուներին` Արփի Դավոյան, Արմեն Խաչատրյան, ՔՊ-ականների կարծիքով` Անդրանիկ Քոչարյանն անցել է հակագրոհի` Հրաչ Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արմեն Բամբուխչյանի, Տիգրան Ավինյանի, Ալեն Սիմոնյանի մասին այնպիսի հայտարարություններ է արել, որ հարուցել է վերջիններիս զայրույթը: Կրակին յուղ է լցրել նաեւ այն, որ Ալեն Սիմոնյանն առաջադրել է Արփի Դավոյանի թեկնածությունը, բայց մի քանի օր անց Սիսակ Գաբրիելյանին է ներկայացրել որպես նախարարի թեկնածու: ՔՊ վարչությունը բաժանվել է թեւերի` այս կամ այն թեկնածուի օգտին։ Չնայած Սիսակ Գաբրիելյանը բացարկ ներկայացրեց, բայց դա չհանդարտեցրեց արդեն փոթորկված կրքերը։ ՔՊ-ի ներքին խժդժություններն այնքան են սրվել, որ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումներին ՔՊ-ից հաշված մարդիկ էին ներկա, իսկ գլխավոր դատախազի` ամբիոնում նստելը, Քյարամյանի` Հովիկ Աղազարյանին ուղղված մեղադրանքներն էլ ավելի են սրել հակասությունները։ 

ՔՊ ներքին լարումը հասել էր նրան, որ խմբակցությունում ոմանք մտածում էին Անդրանիկ Քոչարյանին պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից պաշտոնանկ անելու մասին, ոմանք էլ վարչությանը բողոքել են, թե Քոչարյանն իրենց վարկաբեկում է` մեկի ապօրինի հարստացման մասին է խոսում, մյուսի՝ թմրանյութ օգտագործելու եւ այլն։ Ուստի ՔՊ-ականները դեռ անցած շաբաթ ԱԺ-ում արտաքին հարցերով փակ հանդիպման ժամանակ Փաշինյանին խնդրել են քննարկել ներկուսակցական հարցերը։

Ինչպեսեւ սպասվում էր, մի լուրջ խումբ է ՔՊ-ում ձեւավորվել` ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի, եւ երեկվա նիստը վերածվել է նրա դեմ «սամասուդի»: Ավինյանական թեւն ամենաակտիվն է եղել, Ավինյանն անձամբ ելույթ ունենալով` վստահեցրել է, որ իր մասին նախորդ նիստում հնչած բոլոր պատմությունները հորինված են, «մուտիլովկա», եւ հորդորել է փաստերը ստուգել ու խոսել փաստերով, հակառակ դեպքում սպառնացել է ուժգին պատասխանել։ Ավինյանի մտերիմ Ծովինար Վարդանյանն է բոցաշունչ ելույթ ունեցել, անհապաղ պատիժ պահանջել Քոչարյանի հարցում՝ ասելով, թե ստացվում է, որ թիմի ներսում կա մի խմբակ, որն իշխանության ներսում իշխանություն է խաղում, փորձում կարգի հրավիրել որոշ պաշտոնյաների, խարդավանքներ է հյուսում: Ասել է, թե չի կարելի ստորացնել, քննադատել նախարարներին, նրանց դեմ պատվերներ իջեցնել, թե` նրանց սեւացնելով, մեզ ենք սեւացնում։ Արթուր Հովհաննիսյանն էլ շարունակել է, թե ընդհանրապես պետք չէր հանրայնացնել Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքը, հենց դա սկիզբ դրեց ներթիմային պառակտմանը, եւ պետք է գտնել ու անողոք պատժել այդ ինֆորմացիան «սլիվ» անողին՝ կասկածի սլաքներն ուղղելով ստորագրահավաքի նախաձեռնողների կողմը։ Հիշեցնենք, որ այդ նախաձեռնության մասին առաջինը «Հրապարակն» է գրել։

Սիսակ Գաբրիելյանն էլ է բողոքել «սլիվներից», ասել, որ այլանդակություն է, որ թիմակիցների դեմ թիմից արտահոսքեր են կազմակերպվում, այն էլ՝ սուտ, իբր նարկոբարոններ ենք, նարկոտիկ ենք օգտագործում,  կոռուպցիայի մեջ ենք, հովանավորչության եւ այլն, առանձնատներ ենք ձեռք բերում, փայ մտնում։ Անդրանիկ Քոչարյանի դեմ անողոք ելույթ է ունեցել նաեւ Քրիստինե Պողոսյանը, որը Վիլեն Գաբրիելյանի մտերիմն է։ Ասել է՝ նողկալի է լսել, թե ինչ բամբասանքներ են «ֆռռում» ՔՊ-ում, իրար հետեւից ինչ ասես չեն խոսում, նման պահվածքն անթույլատրելի է համարել: Ի դեպ, պատմում են, որ Քոչարյանը նաեւ Վիլեն Գաբրիելյանի ոչ սթափ լինելու, ինչ-որ բանի ազդեցության տակ գտնվելու մասին է երբեմն-երբեմն բարձրաձայնում, ընդ որում՝ այնպես, որ հասցնեն Գաբրիելյանին։ 

Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն ավելի սոլիդ ելույթ է ունեցել, ասել է, որ իրեն որոշ խոսակցություններ են հասցրել իր անձի մասին՝ զրպարտություններ, հենց այդ պատճառով էլ դիմել է վարչությանը, որպեսզի կանչեն եւ քննեն զրպարտություններ տարածողին․ խոսքը կրկին Անդրանիկ Քոչարյանի մասին է եղել։ 

Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում նշել է, որ եթե կա խնդիր, ապա պետք է քննարկել, հարթել այդ խնդիրները, այլ ոչ թե իրար հետեւից խոսել, իրար դեմ նյութեր պատվիրել: Ելույթ ունեցողների պակաս չի եղել, թեեւ ոմանք «ո՛չ նալին, ո՛չ մեխին» գծի մեջ են խոսել, որ պետք է հաշտ-համերաշխ լինենք։ Բայց ասելիքը եղել է այն, որ այս պահվածքը պառակտում է թիմը, վարկաբեկում իրենց: Մեզ ասացին, որ անգամ ոմանք ակնարկել են, թե թող մանդատները դնեն Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը: Անդրանիկքոչարյանական թեւի ներկայացուցիչներից Արմեն Խաչատրյանը հակադարձել է, թե չի՞ կարելի քննադատել մեր նախարարներին, թերությունների մասին պետք է ներսում խոսել, եթե մենք չենք քննադատում, դա չի նշանակում, թե մարդիկ չեն նկատում, ավելին՝ մարզային հանդիպումների ժամանակ իրեն տասնյակ պաշտոնյաների վարքի մասին այնպիսի հարցեր են տալիս, որ ինքը կարկամում է՝ ինչ պատասխանել։ Արփի Դավոյանը եւս ասել է, որ այդ բոլորի մասին ժողովուրդն է խոսում, եւ իրենք հենց այդ խոսակցություններն են բարձրաձայնել։

Ելույթ է ունեցել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, լկտի սուտ է որակել, թե ինքը «սլիվներ» է անում, խարդավանքներ հյուսում, ինքը երբեք ական չի եղել, քանի որ Փաշինյանին երդում է տվել, թե իշխանության եւ պետության կողքին է, եւ բոլոր գործողությունները միտված են այդ երկուսի շահին։ Բոլորը սպասել են Փաշինյանի խոսքին՝ ակնկալելով ոմանց դատավճիռը լսել։ Փաշինյանն իր դժգոհությունն է հայտնել Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումների վերաբերյալ, ավելի ճիշտ՝ կազմակերպչական մասի՝ պատգամավորների եւ ՀԿ ներկայացուցիչների բոյկոտից մինչեւ այն, թե հրավիրվածներից ով որտեղ պետք է նստեր, նիստն ինչպես պետք է վարեին։ Սակայն նշել է, որ նման լսումներ պետք է հաճախակի անել` ինքը կողմ է, որ բոլոր պաշտոնյաներին բերեն հաշվետվողականության դաշտ եւ քրքրեն։ Հանդիմանել է արտահոսքերից դժգոհողներին։ «Ինչո՞ւ հիմա սկսեցիք նեղվել արտահոսքերից, որովհետեւ ձեր անձի՞ն է վերաբերում»։ Ասել է, որ փոքր երկրում առանց արտահոսքերի էլ բոլորը բոլորի մասին իմանում են, ուրեմն չպիտի արտահոսքի առիթ տան։ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի հարց, ըստ մեր աղբյուրի, չի քննարկվել։ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո մտերիմներին ասել է. «Լավ բոյ տվեցի»:

Ի դեպ, կառավարությունում Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել՝ 2024-2026 թթ. ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի վերաբերյալ, որին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը»։