Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր տալիս, նրան զանգահարում էր Հաջիևը
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասին
Մամուլ

Բա որ «շեֆը» զայրանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ բացահայտորեն ՔՊ-ի շահերն սպասարկող, ինչպես հենց քպականներն են ասում՝ «քաղաքական թիմի անդամ» Անահիտ Մանասյանը չի կարողանալու գոնե հավուր պատշաճի կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դերը, պարզ էր առաջին իսկ վայրկյանից, երբ հայտնի դարձավ նրան այդ պաշտոնում նշանակելու մասին: Ու խնդիրը անձը չէ, «թիմի անդամ» ով էլ լիներ, նույնն էր լինելու: Սակայն Անահիտ Մանասյանի պաշտոնավարումը եկավ ապացուցելու, որ նա չի կարողանում ապահովել իր պաշտոնը կրելու ձևական կողմն անգամ: 

Ավելին, ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ: Լրահոսից ու իրավապաշտպանների ահազանգումներից հայտնի է, որ ոստիկանությունն ու ռեպրեսիվ օրգանները, «ապօրինի զենքի մասին» ակնհայտորեն շինծու «օպերատիվ տվյալներով», ավելի ճիշտ՝ դրանց անվան տակ, վերջին օրերին ազատությունից զրկել էին ՀՀ 9 քաղաքացու, որոնք, տարօրինակ «պատահականությամբ», ընդդիմադիր ակտիվ երիտասարդներ են: 

Երեկ մի խումբ հայրենակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը, բողոքի ակցիայով եկել էին ՄԻՊ-ի «դուռը», ինչպես ասվում է: Իսկապես էլ՝ ոստիկանական կամայականությամբ մարդիկ են ձերբակալվում, մեկը չի, երկուսը չի, իսկ ՄԻՊ-ի ձայնն անգամ չի լսվում: Մարդիկ էլ, բնականաբար, եկել էին ննջած կառույցն արթնացնելու համար: Բայց պարզվեց՝ ՄԻՊ-ի լռությունը դեռ «վերջը» չի: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվեց... լրագրողների ներկայությամբ հանդիպել բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ: Չէ, լուրջ. մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող անձը խուսափում է... լրատվամիջոցներից, լրագրողների ներկայությամբ մարդկանց հետ հանդիպելուց: 

Հայաստանում ՄԻՊ-ի պաշտոնում տարբեր գործիչներ են եղել, բայց առաջին անգամ ենք տեսնում մեկին, որ խուսափում է հրապարակայնությունից: Ռեժիմի բնույթն այնպիսին է, որ դրա ներկայացուցիչները անգամ իրենց պաշտոնից ուղղակիորեն բխող բաներից են խուսափում. բա որ «շեֆը» զայրանա՞: Ցավն այն է, որ «Նիկոլի Հայաստանում» իրավական տեսանկյունից անկախ մարմիններ են արդեն «շեֆի» զայրանալուց վախենում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում