Ռուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը ՀորմուզումԵԱՏՄ երկրներ ռուսական գյուղարդյունաբերական արտահանումն աճել է 28%-ովԲուլղարիան պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ. Ռումեն Ռադևի ուղերձը13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցըԱղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսինՆիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ ՇարմազանովԲելգիան վերահաստատում է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ՌԴՎառելիքի լցակայանների շահագործումն առանց պահանջներին համապատասխանեցման կհանգեցնի պատասխանատվության․ ՆԳՆԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. ՔաղաքագետՎեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումըԸնտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի ՀայաստանումԳյումրու1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունըԱմոթ է, երբ պետական մարմինը չի իմանում՝ չի կարող ներկայացնել զրպարտության հայցեր. Փաստաբանը՝ ԿԸՀ հայտարարության մասինԱդրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումըԸնդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով Էդմոն, մատի ու մատանու արանքը մի մտի. քաղաքական տրյապկա ես, քեզ դրա նման էլ պահի, վեցնոց. Շարմազանով
Նույն մահացու ինքնավստահությունը․․․
Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին
Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ
«Հավատացած եմ՝ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի». Էրդողանը շնորհավորեց ՓաշինյանինՀայաստանում անցկացված ընտրություններում եղել են բազմաթիվ սկզբունքային խախտումներ. ՌԴ ԿԸՀ նախագահՁեր վերընտրու.թյունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՓաշինյանինՎիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըԻ՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ՝ ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը... Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱդրբեջանը Հայաստան կուղարկի 17 վագոն դիզելային վառելիքԱկնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է Շենգավիթի թաղապատերանից Սերգո Սարգսյանն ինձ ծեծեց, 16 տարեկանի վրա «նապադենի» արեց, ասեց՝ կսսկվես (տեսանյութ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունումԲացահայտվել է խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ)Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունըՓաշինյանը հույս ունի, որ Պուտինը դեռ իրեն կշնորհավորիՀայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին․ Արթուր Դանիելյան
ՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի ծաղիկ արտադրողները Նիդերլանդներում «ծաղկային դրախտ» կընկնեն. ՓաշինյանԿեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաշինյանն ասաց, որ չի մերժի Պուտինի հրավերը
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով (տեսանյութ)Եթե մանդատները չվերցնեն՝ կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. ՓաշինյանԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքներըԿառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Նիկոլ ՓաշինյանԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունըԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էԸնտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե ՀովհաննիսյանՓրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին
Մամուլ

ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նաև գլոբալ նշանակություն ունեցող իրադարձություն են, քանի որ այն ունի աշխարհում ամենամեծ ազդեցությունը, ամենախոշոր տնտեսությունը, ամենազարգացած տեխնոլոգիական սեկտորը և ամենահզոր ռազմական ուժերը։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծից շատ հարցեր են կախված։ Դրա համար էլ աշխարհի տարբեր մասերում ուշի ուշով հետևում են ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացներին։ Նախագահի թեկնածու Հարիսը, չնայած որոշակի արտաքին քաղաքական մոտեցումների վերանայմանը, հիմնականում հավատարիմ է մնում գործող նախագահ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությանը այն համատեքստում, որ շարունակելու է աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակներում և համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։
 
Մինչդեռ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ավելացնեն իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոս և հույս չդնեն, որ ԱՄՆ-ը պետք է միշտ ապահովի իրենց անվտանգությունը։ Այս ամենի արդյունքում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ներսում կարող են խորանալ տարաձայնություններն ու ֆրակցիոնիզմը։ Մյուս կողմից էլ՝ մամուլի հրապարակումների համաձայն, որոշակի ԵՄ պաշտոնյաներ այնպիսի դիրքորոշում են հայտնում, որ Թրամփի հաղթանակը իրենց համար ավելի օգտակար է, քանի որ առիթ է տալու մտածել Եվրոպայի համար ինքնուրույն պաշտպանական համակարգի մասին, որը հնարավորություն կտա դիմակայել առկա մարտահրավերներին։ Տնտեսական առումով ևս եվրոպացիներն անհանգստանալու առիթ ունեն Թրամփի ընտրվելու դեպքում, քանի որ արդեն նրա պաշտոնավարման մեկ ժամկետը ցույց է տվել, որ Թրամփը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարելու և տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար բարձրացնելու է մաքսատուրքերը նաև ԵՄ-ից որոշակի արտադրանքի ներմուծման համար։
 
Լատինական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես ուշադիր հետևում են: Թրամփի երկրորդ վարչակազմը կարող է վերսկսել լարվածությունը միգրացիայի և առևտրի շուրջ՝ ազդելով հատկապես Մեքսիկայի և Կանադայի վրա: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընտրության դեպքում էլ հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվելու է, ինչը պայմանավորված է տնտեսական մրցապայքարով և Թայվանի հարցում Չինաստանի մտադրությունները զսպելու հանգամանքով։ Ուստի, անկախ նրանից, թե նախագահի որ թեկնածուն է հաղթանակ տանելու, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին շարունակվելու է, իսկ համագործակցությունը Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների հետ խորանալու է։ Արևմուտքը շարունակելու է Չինաստանին զսպելու համար օգտագործել այնպիսի միջազգային հարթակներ, ինչպիսիք են Քառակողմ անվտանգության երկխոսությունը (QUAD) և AUKUS եռակողմ պաշտպանական դաշինքը։
 
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձելու է ավելի խոր փոխգործակցության դաշտ ստեղծել Հարավային Ասիայում Չինաստանի հիմնական մրցակցի՝ Հնդկաստանի հետ։ Բայց եթե Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ վարչակազմը համեմատաբար մեղմ դիրքորոշում է որդեգրելու Չինաստանի նկատմամբ, ապա Թրամփի հաղթանակը խոստանում է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Պեկինի նկատմամբ, երբ կվերսկսվի ինտենսիվ տնտեսական մրցակցությունը և, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, առևտրային պատերազմը։ Իսկ այսպիսի իրավիճակը կարող է ազդել նաև գլոբալ մատակարարման շղթաների վրա՝ ազդելով նաև կապիտալի, ապրանքների ու ծառայությունների հոսքերի վրա։ ԱՄՆ-Չինաստան առևտրային հակասությունները ստիպելու են ամերիկյան բիզնեսին այլընտրանքներ գտնել չինական արտադրության համար՝ արագացնելով մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման համաշխարհային միտումը:
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, ապա իր փոխնախագահ եղած ժամանակ Հարիսը շարունակական աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողություններին հակազդելու և Եվրոպայի անվտանգության առումով ԱՄՆ-ի գործուն մասնակցության հարցում: Այս մոտեցումը շարունակվելու է նաև նրա ընտրության պարագայում, և այդ դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ձևավորված լարվածության ֆոնի թուլացում պետք չէ ակնկալել։ Այլ հարց է, որ Թրամփն ավելի մեղմ մոտեցում ունի Ռուսաստանի հարցում։ Նա հիմնական շեշտը դնում է պատերազմի դադարեցման ջանքերի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գրավված տարածքները կարող են այդպես էլ մնալ Ռուսաստանին։ Ու, ընդհանրապես, Թրամփը դեմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության շարունակմանը։ Նրա թիմն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացման կամ հարկատուների կողմից վճարված միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարները կարող են ավելի նպատակային օգտագործվել։
 
Պարզ է, որ ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվելքի միջավայրն ազդելու է նաև մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։ Ուստի, կարևորվում է նաև այս մասով ԱՄՆ հայկական համայնքի գործունեությունը։ Ամերիկահայերի քվեն ևս կարող է վճռական լինել ընտրությունների վերջնական արդյունքի հարցում։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփն անդրադառնում է Արցախի թեմային՝ ընդգծելով, որ ինքը հետամուտ է լինելու քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը, ապա նաև հեռախոսազրույց ունենում Արամ Ա կաթողիկոսի հետ։ Բայց այս ամենը արտաքին քաղաքականության տեսանկյունից կապիտալիզացնելու խնդիր կա։ Առավել ևս ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հետ սերտորեն աշխատելու և կապեր հաստատելու խնդիր կա՝ հաշվի առնելով ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև այն հանգամանքը, որ նրանց ձայները Կոնգրեսում կարող են վճռական նշանակություն ունենալ մեր շահերին առնչվող որոշումների ընդունման համար:
 
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում