«Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ հնարավո՞ր է. «GALLUP»-ի հարցման արդյունքները
«GALLUP»-ի վերջին հարցումներով՝ մեր քաղաքացիների գրեթե կեսը չի հավատում, որ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է։
«Հնարավո՞ր եք համարում արդյոք «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ» հարցմանը մասնակից քաղաքացիների միայն 8,3 տոկոսն են ասել՝ «միանշանակ այո»։ «Ավելի շուտ այո» 17,5 տոկոսն է պատասխանել, «ավելի շուտ ոչ»՝ 23,4 տոկոսը, «միանշանակ ոչ»՝ 41,2 տոկոսը։
Հարցմանը դժվարացել է պատասխանել 9,6 տոկոսը։