«Քամալա, դու հեռացված ես». Թրամփը դեռ չընտրված՝ պաշտոնից «ազատել» է փոխնախագահ Հարրիսին և նրան կոչել «խելագար»
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրությունների օրվան ընդառաջ «խելագար» է անվանել իր մրցակից Քամալա Հարրիսին։
«Նա արմատական ձախակողմյան խելագար է»,- ասել է նա Միչիգանում համախոհների հետ հանդիպման ժամանակ: Միջոցառումը հեռարձակվել է պահպանողական RSBN մեդիա ընկերության կողմից։
Թրամփը նաև ասել է, որ Հարրիսը «հեռացված է աշխատանքից» և պետք է «դուրս գա» Սպիտակ տնից:
«Քամալա՛, դու հեռացված ես, հեռացի՛ր այստեղից»,-ասել է նա Միչիգանի Գրանդ Ռապիդս քաղաքում միջոցառման ժամանակ, այնուհետ՝ Հարրիսին անվանել «զզվելի» փոխնախագահ։