Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամը՝ նախագահի թեկնածու
Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու:
Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրելու համար: Վստահեցրեց` Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու ու այդ պաշտոնում նշանակվելու դեպքում ողջ մասնագիտական գիտելիքները կներդնի, որ հանձնաժողովը աշխատի բնականոն:
Նա ասաց նաև, թե կանի ամեն ինչ, որ ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնի:
Ավելի վաղ Մեսրոպ Մեսրոպյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր։ 2020թվականի նոյեմբերի 16-ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։ Ապա նշանակվել է Կոտայքի մարզպետ։