Ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ, ու տվել եմ իմ համաձայնությունը․ Գալյանը՝ նախարարի պաշտոն ստանալու մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ իր համար սպասելի չի եղել այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրումը։
«Ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ, ու տվել եմ իմ համաձայնությունը։ Նախկինում այդ բեռը ստանձնել եմ, հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Նա ընդգծեց՝ գործադիր մարմնում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը, իսկ մտահոգություններ ունենալը տեղին չէ։
«Արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է, երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն ու միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը։ Կփորձենք վեր հանել խնդիրները, հասկանալու, թե որտեղ է արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ»,- նկատեց նա։