«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

«Ինձ համար կարևոր չէ՝ ով կլինի, կարևորը՝ հայ լինի»․ հայասպանությունը՝ հերոսություն Ադրբեջանում

«Գեղարդ» հիմնադրամ․ 

Հայատյացությունն Ադրբեջանում պետական մակարդակով առաջ մղվող քաղաքականություն է: Այդ համատեքստում հայերի հանդեպ հետևողականորեն ատելություն է գեներացվում, խրախուսվում է հայասպանությունը. տարբեր հանգամանքներում հայերին սպանած անձանցից կերտում են հերոսի կերպար, արժանացնում ամենաբարձր պարգևների՝ ընդհուպ մինչև ազգային հերոսի կոչման: Նման անձանցից են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը, Չինգիզ Գուրբանովը և այլք:

2004 թվականի փետրվարին Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Մարգարյանը և Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում մասնակցում էին անգլերենի դասընթացների:

Նույն սենյակում հայ սպայի հետ բնակվել է նաև հունգարացի Քութի Բալաշը, որը պատմել էր. «Չորս բոլորն արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր. կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի․ վազեցի դուրս՝ օգնություն կանչելու։ Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»:

Սաֆարովը գնացել էր սպանելու նաև դասընթացներին մասնակցող մյուս հային՝ Հայկ Մուկուչյանին, սակայն ձախողվել էր, քանի որ նրա սենյակի դուռը կողպված էր եղել: Մուկուչյանը հետագայում իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սաֆարովն իր սկզբնական ցուցմունքներում հայտարարել է. «Ինձ համար կարևոր չէ՝ ով կլինի, կարևորը՝ հայ լինի, ես ուզում եմ հայ սպանել»:

Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոփը Սաֆարովի արարքը որակել էր «արտասովոր դաժանությամբ» սպանություն: «Մենք դա անվանում ենք «արտասովոր դաժանություն», որովհետև բացի կրծքի շրջանում դանակի հարվածների բազմաթիվ հետքերից՝ զոհի գլուխը փաստորեն հատված էր մարմնից»,- հայտարարել էր Ֆուլոփը:

Սաֆարովին Հունգարիայում դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի՝ առանց ներման իրավունքի: 2012 թվականին, սակայն, Հունգարիան արտահանձնում է Սաֆարովին, ինչպես հետագայում պարզվում է՝ 7 մլն դոլարի դիմաց: Ադրբեջան վերադառնալու նույն օրը նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհում Ռամիլ Սաֆարովին, որին արդեն հերոսացրել էին հայրենիքում: Ադրբեջան վերադարձով մարդասպանի հերոսացման գոծընթացը նոր թափ է առնում: Սաֆարովին են փոխանցում 8 տարվա աշխատավարձը, բարձրացնում կոչումը, հատկացնում բնակարան: Նրա կոչումը շարունակում են բարձրացնել նաև ծառայության հետագա տարիներին: Այդ ընթացքում «առաջընթաց» է արձանագրել նաև Սաֆարովի կինը, որն այժմ Բաքվի պետական համալսարանի ռեկտորի խորհրդականն է: 2024 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում նա փորձել է նաև պատգամավոր ընտրվել:

Ադրբեջանական հասարակության շրջանում անցկացված հարցումները հստակ ցույց են տալիս, որ քնած հային կացնահարած Սաֆարովը նրանց համար հերոս է: «Բնականաբար Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանի հպարտությունն է», «հայրենասեր հերոս է», «հերոս է․ կեցցեն նրա նման հերոսները»․ հենց այս բնորոշումներն են օգտագործում ադրբեջանցիները մարդասպան Սաֆարովի մասին խոսելիս: Ադրբեջանական սոցցանցերը ևս լի են Սաֆարովին հերոսացնող հրապարակումներով:

Եթե Սաֆարովի դեպքում Ադրբեջանի իշխանությունները, իրենց միջազգային հեղինակությանը չվնասելու մտահոգությունից ելնելով, նրան պաշտոնապես չեն շնորհել ազգային հերոսի կոչում, ապա իրավիճակն այլ է մեկ այլ մարդասպանի՝ Մուբարիզ Իբրահիմովի դեպքում:

Ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը 2010 թվականի հունիսի 18-ին Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Չայլու գյուղի մոտ, ընդհարման մեջ է մտել Պաշտպանության բանակի զինծառայողների հետ, որի հետևանքով զոհվել էր ՊԲ 4 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել էր: Իբրահիմովը վնասազերծվել էր: Նրա դիակն ամիսներ շարունակ մնացել էր հայկական կողմում:

Իբրահիմովի դիակը վերադարձնելու համար դիվերսիոն խմբեր են ուղարկվել Արցախ, սակայն անհաջողության են մատնվել: Խմբերից մեկը ղեկավարել է ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովը, որը ևս վնասազերծվել է: Նրա դիակը ևս մնացել էր հայկական կողմում: Սաֆարովի ու Ահմեդովի դիակներն Ադրբեջանին են հանձնվել միաժամանակ՝ նոյեմբերին: Երկուսին էլ Ադրբեջանում թաղել են մեծ շուքով ու շոուներով:

Մինչև դիակների վերադարձնելը՝ հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահն Իբրահիմովին հետմահու շնորհել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում: Ահմեդովին պարգևատրել են «արիության մեդալով»:

Մուբարիզ Իբրահիմովի մահից հետո նրա անվան շուրջ Ադրբեջանում կառուցել են իրենց ռազմական առասպելաբանությունը՝ խրախուսելով կրկնել նրա արարքը: Իբրահիմովի կերպարն այնքան է ուռճացվել, որ մինչև օրս տարածում են տեղեկություններ, թե իբր նա 5 ժամ միայնակ կռիվ է մղել և մի քանի տասնյակ հայ զինվորի է սպանել ու դիրքում բարձրացրել Ադրբեջանի դրոշը: Նրա «պատվին» կանգնեցվել են արձաններ, գրվել են վեպեր, պոեմներ: Իբրահիմովի անունով անվանակոչել են փողոցներ, մանկապարտեզներ, ուսումնական, մարզական հաստատություններ, նաև՝ զինտեխնիկա: Մուբարիզ Իբարհիմովին հռչակել են նաև 2010 թվականի տարվա մարդ: Այդ գործընթացը տեղ է գտել նաև Թուրքիայում, որտեղ նրա անունով տանկեր են անվանակոչել, նրան հաղորդումներ նվիրել, հիշատակել սերիալներից մեկում, իսկ 2022 թվականին Ադրբեջանի Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թուրքիայում Մուբարիզ Իբրահիմովի մասին անիմացիոն ֆիլմ են պատրաստել: Մինչ օրս Մուբարիզ Իբրահիմովի՝ որպես «օրինակելի հայրենասերի» կերպարի կերտման գործընթացը շարունակվում է:

Մուբարիզ Իբրահիմովի դեպքում կիրառած գործելաոճն ադրբեջանական իշխանությունները կրկնել են նաև հետագայում: 2016 թվականի դեկտեմբերի վերջին Տավուշի մարզի Չինարի գյուղ է ներթափանցել զինծառայող Չինգիզ Գուրբանովը: Հայկական կողմի հետ ընդհարման ժամանակ վերջինս սպանվել է, հայկական կողմն ունեցել է 3 զոհ: Գուրբանովի դիակն Ադրբեջանին է հանձնվել 2017 թվականի հունվարին: Ալիևն ազգային հերոսի կոչում է շնորհել նաև Գուրբանովին: Հերոսացման գործընթացը կիրառվել է այս դեպքում ևս:

2023 թվականին Նախիջևանից Հայաստան ներթափանցեցին ադրբեջանցի երկու զինծառայողներ։ Նրանցից Հուսեյն Ախունդովը, որն սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին, Սյունքից տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր․ «Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք։ Չենք մահացել։ Եթե մեռնենք էլ, թող գնահատվենք»։ Զինծառայողի այս խոսքերն Ադրբեջանում հերոսացման հստակ ցուցիչ են, և ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանին հանձնելուց հետո այս զինծառայողներին ևս դիմավորել են որպես հերոսների։ 

Նույն սցենարը կրկնվեց 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործ, հայ քաղաքացիական անձանց նկատմամբ առանձնակի դաժանությամբ աչքի ընկած Քամիլ Զեյնալըի դեպքում: 2024 թվականի փետրվարին Զեյնալըին ձերբակալել էին Մոսկվայում: Ադրբեջանի իշխանությունների միջնորդությամբ նրան ազատ են արձակել ու վերադարձրել Բաքու: Վերջինիս ևս դիմավորել են որպես հերոսի՝ հերթական անգամ ապացուցելով, որ Ադրբեջանում հայերի հանդեպ նման հանցագործությունները ոչ միայն չեն դատապարտվում, այլ, ընդհակառակը, խրախուսվում են։

Հայասպանությունը խրախուսելն ու որպես հերոսություն ներկայացնելը արձանագրված է նաև ադրբեջանական մամուլում, որտեղ մեծ ոգևորությամբ են գրում ռազմական այն հանցագործների մասին, որոնք հայի գլուխ են կտրել: