«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում կստեղծվի համապատասխան ֆիզիկական պայմաններ

Կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, 2021 թվականին հաստատվել է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2025-2026 ուսումնական տարում: Գործընթացն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև հաստատությունների՝ բովանդակային արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման համար Երևանում և մարզերում մենթորական հաստատություններ են ձևավորվել, կազմակերպվել են մասնագետների վերապատրաստումներ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ չնայած պետության կողմից որդեգրված մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացմանն ուղղված քաղաքականության իրականացմանը՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, համապատասխան որակավորմամբ մասնագետների բացակայությամբ պայմանավորված, առկա են դաստիարակների թափուր հաստիքներ: Գյուղական փոքր բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Խնդրի կարգավորման նպատակով նախագծով առաջարկվում է ամրագրել դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց՝ դաստիարակի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հնարավորությունը: Ըստ այդմ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը և կսահմանվի  մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը և համապատասխան դասընթացներ անցնելուց ու համապատասխան կրեդիտներ հավաքելուց հետո այդ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղի մրցույթներին: Վերոգրյալի համատեքստում առաջարկվում է օրենքում կիրառվող հասկացությունների թվում դաստիարակ հասկացությունն առանձին սահմանել:

2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցների հաշվին նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականի պաշտոնը զբաղեցնող անձանց համար, հատկապես որ նրանց զգալի մասն ունի առավելագույնը միջնակարգ կրթություն: Նախատեսվում է, որ վերապատրաստման դասընթացի ծավալը և տևողությունը, ի տարբերություն տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստումների, ընդգրկուն չի լինի և կներառի միայն բարեվարքության և նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային ֆիզիոլոգիայի և հոգեբանության առանձնահատկություններին վերաբերող թեմաներ:

Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում նախատեսվում է նախադպրոցական կրթական որևէ ծառայություն չունեցող շուրջ 200 բնակավայրում ստեղծել համապատասխան ֆիզիկական պայմաններ: Հատկապես նշված բնակավայրերում համապատասխան  որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի սահմանման լիազորող նորմ:

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով: Նախադպրոցական ծառայություն կարող է իրականացվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից, որն իրականացվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա: Հետևաբար, նախադպրոցական կրթական ծրագրով և նախադպրոցական ծառայությամբ լիցենզավորման հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք (տարբեր կազմակերպաիրավական ձևերով՝ ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ՀԿ և այլն)՝ որպես իրավաբանական անձ պետական գրանցում ստանալուց հետո:

Այսպիսով՝ իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության որակի լավարկմանն ուղղված գործիքակազմի ներդրմանը, հաստատությունների բնականոն գործունեության ապահովմանը, ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը: