«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Պետությանը և համայնքին պատճառված վնասից դրամական տեսքով վերականգնվել է 628.257.462 դրամ․ Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի մասնագիտական տոնի կապակցությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին, ասել  է, որ հիմնական գործունեությանը զուգահեռ՝ համալրվել է Կոմիտեի անձնակազմը, բարելավվել են աշխատանքային պայմանները, կատարելագործվել օպերատիվ  աշխատանքում կիրառվող հմտությունները։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ այդ աշխատանքներն  այսօր էլ շարունակվում  են ամենօրյա ռեժիմով։ Նրա խոսքով՝ 2021 թվականից սկսած՝ ամեն հաջորդող տարում, Կոմիտեի կողմից իրականացվել է ավելի մեծ ծավալի աշխատանք, որը հիմնականում պայմանավորված է կադրերի աստիճանական համալրմամբ, օպերատիվ և քննչական կարողությունների զարգացմամբ։

 Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ 2024 թ. 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1477 վարույթի դիմաց։ Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 363-ի դիմաց։ Այսինքն՝ սույն թվականի 9 ամիսների ընթացքում քննվել են 419-ով կամ 24,8 %-ով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակը աճել է 266-ով կամ 73,3 %-ով։

Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114-ը 250 անձանց վերաբերյալ։ Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դատարան ուղարկված վարույթների թիվը նվազել է 20-ով կամ 15 %-ով, իսկ դատի տրված անձանց քանակը 36-ով կամ 12,6 %-ով, սակայն, ըստ Կոմիտեի նախագահի, այս վիճակագրական տվյալներն ամենևին չեն վկայում քննության արդյունավետության նվազման մասին։ Նշված նվազումը պայմանավորված է բացառապես այս տարվա հաշվետու ժամանակահատվածում ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով, հիմնականում գործուն զղջալու պատճառաբանությամբ քրեական հետապնդումից հրաժարվելու դեպքերի մեծ աճով։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը անդրադարձել է նաև կոռուպցիոն գործերով մեղադրական դատավճիռներին՝ ներկայացնելով մի քանի վիճակագրական տվյալներ ոչ միայն քննարկվող ժամանակահատվածի, այլ նաև նախորդ երկու տարիների կտրվածքով։

Ըստ կոմիտեի նախագահի՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերից 21-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, արդարացման դատավճիռներ չեն կայացվել։

2023 թվականին մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 169 գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 73-ով, 2022 թ. մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 85 քրեական գործերից մեղադրական դատավճիռ է կայացվել 47-ով:

Անդրադառնալով վերականգնված գումարներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ քննվող՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2024 թվականի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 628.257.462 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 305.891.952 ՀՀ դրամ, համայնքին՝ 322.365.510 ՀՀ դրամ: Անշարժ գույքերի տեսքով վերականգնվել է 823.387.025 ՀՀ դրամ:

Միայն այս տարվա 9 ամիսներին քննված քրեական 7 վարույթներով բացահայտվել է կաշառք ստանալու 59 դրվագ՝ վարորդական վկայականներ  տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ դեռևս բազմաթիվ են կոռուպցիոն դրսևորումները զինվորական ծառայության  զորակոչի գործընթացքում։ Այս տարվա ընթացքում Կոմիտեում քննվել է կաշառքի դիմաց զինվորական ծառայության զորակոչից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ 34 քրեական վարույթ, 6 քրեական վարույթ 23 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան։ Դատի են տրվել պաշտպանության նախարարության բարձրաստիճան ծառայողներ, բժիշկներ։ Բացահայտվել են կոռուպցիոն բազմաթիվ դեպքեր թե՛ պետական կառավարման, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգերում։

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ Կառավարությանը Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում ներդրած ջանքերի համար՝ Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ կրկնապատկելու են ջանքերը, աշխատելու ավելի շատ ու ավելի լավ՝ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար։