«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

«Գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները». պատերազմի ավարտին զոհվեց կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը

2020թ  սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում  կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։  Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար….

44-օրյա պատերազմում այս օրը՝ պատերազմի ավարտին զոհվել է կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը։ NEWS.am-ին Հայկազի քույրը՝ Արևիկը պատմել է եղբորից մնացած հուշերը։

«Սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, արդարության ջատագովը, ժպտացող աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում:  Ասում էր՝ սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա։ Անասելի երջանիկ է եղել, որ մարտի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին, և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել: Ասում էր. «Գիտե՞ք, քանի թուրքի /մոտ 800 հոգու մասին էր խոսքը/ անուն է գրվել քարին  իմ ձեռքով: Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»,- պատմում է Արևիկը։

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ /Մեհրաբ/ զորամաս: Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը:

Մինչև Հոկտեմբերի 29-ը մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, այդ ընթացքում Հայկազը իրեն դրսևորել է որպես խիզախ, սառնասիրտ, հայրենասեր և հայրենիքի համար կյանքը չխնայող քաջորդի։ Հոկտեմբերի 29-ին հերթական անգամ զբաղեցնելով կրակային դիրքի շրջան, արձակելով կրակոցներ հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ուղղությամբ՝ մարտկոցը զգալի վնասներ պատճառեց հակառակորդին: Հակառակորդն իր հերթին կիրառել էր բազմաթիվ հրետանային արկեր, որոնք դիպուկ չէին։ Նույն օրը, հակառակորդը կիրառեց Բայրակթար մարտկոցի դեմ, որի արդյունքոմ վիրավորվեց Հայկազ Մկրտչյանը։ Հայկազը ապրելու համար  12 օր շարունակ պայքարել է վերակենդանացման բաժանմունքում, և անմահացել նոյեմբերի 9-ին, հրադադարից մեկ ժամ առաջ։ Հայկազ Մկրտչյանը արժանացել է Մարտական Ծառայություն մեդալի։

«Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անըդնունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անրադարությունը և ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ: Արցախից որ զանգում էր, էնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով, Հայկազը միշտ ասել է. եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք։  Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն Հայրենիքի»,- ասում է Հայկազի քույրը։