«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Արցախը ապրելու է, և պայքարի կայծերը արթնանալու են․ կայացավ «Պիցիրանանք Շուշի» ցուցահանդեսը

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ, Համազգային հայ կրթական ու մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ և Համազգայինի Կենտրոնական վարչության հովանավորությամբ ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կայացավ շուշեցի լուսանկարիչ Վլադիմիր Գևորգյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Այն կրում էր «ՊԻՑԻՐԱՆԱՆՔ ՇՈՒՇԻ» խորագիրը։ 45 լուսանկարների միջոցով Վլադիմիրը պատմում էր Շուշիի հոգևոր֊մշակութային դիմագծի, անսահման լույսի ու ջերմության, քաղաքի մարդկանց, շրջապատող լեռների, բնության մասին։ Հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։ 

Ցուցահանդեսը մեկնարկեց Արցախի հորովելով` երգիչ Արթուր Խաչենցի կատարմամբ։

Բացման խոսքում Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը նշեց. «Այս լուսանկարներով մեզ է նայում հավերժական քաղաքը` Շուշին, որի հայացքում մերթ ուրախություն է, մերթ խորը թախիծ, մերթ մտահոգություն ու խոհ, մերթ էլ` անսահման սպասում։ Եթե ավելի խորը նայեք, ապա այն, ինչ կտեսնեք այս լուսանկարներում, այդ բոլորը մեր ներսում է, այդ լուսանկարները մենք ենք, քաղաքը մեր մեջ է քնում ու արթնանում։ Այն մեր ներսում ապրելու է այնքան ժամանակ, քանի մենք կանք ու հավատում ենք հավերժության խորհրդին։ Դեպի Շուշի տանող ամենակարճ ճանապարհը մեր սրտերից մինչեւ Շուշի հասնող ճանապարհն է։ Այն ոչ ոք չի կարող շրջափակել, անցակետեր դնել, խաղաղապահ կանգնեցնել, խլել-տանել մեզնից։ Դա մեզնից դեպի մեզ տանող միակ ճամփան է։ Եվ քանի այդ ճամփան կա, ուրեմն Արցախը ապրելու է, և պայքարի կայծերը հաստատ արթնանալու են, երազանքը մի օր նպատակ է դառնալու, նպատակը`վերադարձ»:

Խոսք ասացին պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Միքայել Հաջյանը, լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

Լուսանկարների հեղինակ Վլադիմիր Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Համազգայինի Արցախի գրասենյակին` համագործակցության և ցուցահանդեսի կյանքի կոչման համար։

Ցուցահանդեսը կգործի 5 օր։

Ցուցահանդեսի լուսանկարները` Դավիթ Ղահրամանյանի