Փաշինյանը ՔՊ նիստում քննարկել է Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը
Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։