Հաջիևը հայտնել է, թե երբ Բաքուն և Երևանը կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը
Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է նա Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի շրջանակներում։
«Իհարկե, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ»,- ասել է նա։
Ըստ Հաջիևի՝ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր ունի։
«Ուստի քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով։ Հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Եվ այսպես, այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Վստահաբար, դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց է լինելու»,- հավելել է Ադրբեջանի նախագահի օգնականը։