Ստոկհոլմում Արարատ Միրզոյանն այցելել է Ericsson ընկերություն
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ericsson ընկերություն։ Վերջինիս նախագահ, գլխավոր տնօրեն Բորյե Էկհոլմի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է ներկայիս պայմաններում առավել արդիական ուղղություններով ընկերության գործունեությանն ու արձանագրված առաջընթացին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում ընկերության գործունեությանը և համագործակցության հետագա հնարավորություններին։