Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին
Վրաստանում նախագահական ընտրությունները, ենթադրաբար, տեղի կունենան 2025 թվականի հունվարի սկզբին․ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնել է վարչապետ Կոբախիձեն։
«Խաղաղ է և հանգիստ ընտրությունների արդյունքները կամփոփվեն, և դրանից տասներորդ օրը տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը։
Դրանից հետո կսկսվի խորհրդարանական կյանքը, իսկ շուտով, ենթադրաբար հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ։
Դրան կհաջորդի նախագահի երդմնակալությունը։ Երկիրը շարունակում է ապրել սովորականի պես»,- Բաքվում լրագրողներին ասել է Կոբախիձեն, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին։