Երբ փոքր էի, լացում էի Կիլիկայի համար, բայց հետո հասկացա՝ Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր, ինչի՞ եմ անտեղի էներգիա ծախսում․ Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն, ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ, իր իսկ խոսքով, զգացմունքային մի երգ հիշեց՝ «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա»։
Նա պատմեց, թե պատանեկան տարիքում ինչպես էր լացում՝ այդ երգը լսելիս։
«Բայց երբ մի քիչ մեծացա, ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչի՞ եմ անտեղի էներգիա ծախսում։ Կիլիկիան ո՜ւր, ես ո՜ւր։ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ, Վանն իմ պատմական հայրենիքն է, Կարսն իմ պատգմական հայրենիքն է։ Էն ժամանակ Ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք, թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին։ Փառք Աստծո, որ Դուք չեք թողնում հայրենիքը , պայքարում եք իշխանության գալու համար։ Մենք էլ էդ ամեն ինչը հաշվի առնելով, փորձում ենք այնպես անել, որ սխալներ թույլ չտանք, Ձեր դիրքորոշումը ճիշտ դիրքորոշում է»,- դիմելով դաշնակցական Արմեն Ռուստամյանին` ասաց Հովիկ Աղազարյանը։