Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ ՇարմազանովԲելգիան վերահաստատում է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ՌԴՎառելիքի լցակայանների շահագործումն առանց պահանջներին համապատասխանեցման կհանգեցնի պատասխանատվության․ ՆԳՆԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. ՔաղաքագետՎեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումըԸնտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի ՀայաստանումԳյումրու1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունըԱմոթ է, երբ պետական մարմինը չի իմանում՝ չի կարող ներկայացնել զրպարտության հայցեր. Փաստաբանը՝ ԿԸՀ հայտարարության մասինԱդրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումըԸնդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով Էդմոն, մատի ու մատանու արանքը մի մտի. քաղաքական տրյապկա ես, քեզ դրա նման էլ պահի, վեցնոց. Շարմազանով
Նույն մահացու ինքնավստահությունը․․․
Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին
Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ
«Հավատացած եմ՝ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի». Էրդողանը շնորհավորեց ՓաշինյանինՀայաստանում անցկացված ընտրություններում եղել են բազմաթիվ սկզբունքային խախտումներ. ՌԴ ԿԸՀ նախագահՁեր վերընտրու.թյունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՓաշինյանինՎիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըԻ՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ՝ ստոյկա տալու վերաբերյալ արտահայտությո՞ւնը... Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱդրբեջանը Հայաստան կուղարկի 17 վագոն դիզելային վառելիքԱկնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասինՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է Շենգավիթի թաղապատերանից Սերգո Սարգսյանն ինձ ծեծեց, 16 տարեկանի վրա «նապադենի» արեց, ասեց՝ կսսկվես (տեսանյութ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունումԲացահայտվել է խանութից կատարված գողությունը․ նույն խումբը նախկինում էլ խանութներից գողություններ էր կատարել (տեսանյութ)Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունըՓաշինյանը հույս ունի, որ Պուտինը դեռ իրեն կշնորհավորիՀայերը որոշեցին գնալ ընտրատեղամաս և միջնամատ ցույց տալ Նիկոլին․ Արթուր Դանիելյան
ՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստանի ծաղիկ արտադրողները Նիդերլանդներում «ծաղկային դրախտ» կընկնեն. ՓաշինյանԿեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաշինյանն ասաց, որ չի մերժի Պուտինի հրավերը
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով (տեսանյութ)Եթե մանդատները չվերցնեն՝ կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. ՓաշինյանԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքներըԿառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի. Նիկոլ ՓաշինյանԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունըԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 տոննա մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել էԸնտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե ՀովհաննիսյանՓրկարարները հայտնաբերել են Լոռու մարզի սարերում մոլորված երկու քաղաքացիներին2018-ից Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է իդեալական կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը․ Ռուբեն Մխիթարյան Տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրիում շատ փողոցներ վարորդների ու հետիոտների համար դարձրել էին անանցանելի (լուսանկարներ, տեսանյութ) «Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում«Փաստ»․ Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց «Ժողովուրդ»․ Ավետիս Առաքելյանը պատգամավորի մանդատ է ստանում, Գյումրու կառավարման հարցը՝ մնում բաց. ինչ պլան ունեն իշխանությունները
Մամուլ

Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ

Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին, ինքնին հասկանալի է, ադրբեջանական հանցավոր իշխանությունների հիմնական գլխացավը COP-29 համաժողովն է՝ եկած ու չեկած հյուրերով, ուղեկից հարցադրումներով և զարգացումներով հանդերձ: Փաշինյանի գործընկեր Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ, օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփումներում հիմնականում նույնն է ակնարկում: Մասնավորապես ռուսական ՏԱՍՍ-ին Հաջիևը նախօրեին ասել է, որ այժմ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է. «Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»:
 
Հնարավոր է, սա զուտ «շեղող մանևր» է ադրբեջանական վարչախմբի կողմից: Ի վերջո, անգամ «խաղաղության խաչմերուկի» ԱԳ նախարարությունն էր ակնարկում, որ ՄԱԿ-ի բնակլիմայական համաժողովից հետո հնարավոր է՝ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի: Հատկանշական է, որ, օրինակ՝ նույն Հաջիևը ոչ թե ասում է՝ դեկտեմբերին կշարունակվեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այլ խոսում է, ուշադրություն, խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ նոր գործընթաց սկսելու մասին: Իսկ ի՞նչ ասել է՝ «նոր գործընթաց»: Առաջինն, ինչ տրամաբանորեն կարելի է ենթադրել, այն է, որ, Ալիևի օգնականի կարծիքով, դեկտեմբերին լինելու է այլ իրավիճակ, որն էլ իր ասած «նոր գործընթացի» սկիզբ կդնի: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ չի ասում, թե կշարունակվեն այդ չարաբաստիկ պայմանագրի շուրջ մինչև այս եղած բանակցությունները: Մյուս կողմից՝ Հաջիևի անմիջական ղեկավար Ալիևը օրերս հայտարարել էր, թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը, հաշվի առնելով առկա իրողությունները, բավականին սպառնալից է հնչում: Շատ պարզ է. եթե Ալիևը նման բան է ասում, ուրեմն՝ արդեն որոշակի պայմանավորվածություններ ունի կամ լրացուցիչ զիջումների խոստումներ է ստացել Փաշինյանի ռեժիմից: Ինչևէ:
 
Դեկտեմբերին երկու տասնօրյակից էլ քիչ է մնացել: Կտեսնենք, թե ինչ կլինի: Իսկ ի՞նչ կա արդեն եղած կամ բանակցվող, այսպես ասած, «խաղաղության պայմանագրից»: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում, ու, առհասարակ, կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է հասկանում՝ հայտարարելով «խաղաղության» մասին: Սկսենք Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացրած «խաղաղությունից»: Դա կարելի է նկարագրել այսպես. Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը կես մետր հաստության և երկուսուկես մետր բարձրությամբ պատով, իսկ որոշակի տեղերում՝ նորատունկ ծառերով «պաշտպանված» ու «սահմանազատված» են սպառազինված ու դիրքավորված թշնամուց՝ ադրբեջանական զինուժից: Սա, ինչ վերաբերում է տեղերում «անվտանգության» ապահովմանը: Փաշինյանական պատկերացմամբ՝ «խաղաղությունը» այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազատորեն օգտվելու են Հայաստանի կոմունիկացիաներից (ավտոճանապարհներ, երկաթուղի), առանց վերահսկողության կամ ինչ-որ մասնավոր պահնորդական ընկերության «հսկողության» ներքո: Շարունակենք. փաշինյանական տարբերակով «խաղաղությունը» նշանակելու է, ընդամենը, որ ՀՀ բնակիչները ամեն օր մի փոր հաց պիտի ուտեն ու փառք տան կառավարությանը, որ կոնկրետ այդ օրը ողջ-առողջ մտան անկողին՝ աղոտ հույսով, որ առավոտյան, այնուամենայնիվ, կարթնանան, ըստ որում՝ իրենց տան մեջ: Կարճ ասած՝ «հաց՝ կաց»:
 
Ու՝ վերջ: Սա է Փաշինյանի պատկերացրած «խաղաղությունը», ինչը նա քարոզում կամ, այսպես ասենք, այս քարոզչությունը «վաճառում» է ՀՀ քաղաքացիների կամ դեռևս առկա դյուրահավատների վրա: Փաշինյանական «խաղաղության» պատկերացումներում կա նաև «հարևանների հետ առևտուր անելու» կետ, որը մի փոքր բացելու կարիք ունի: Առհասարակ, Հայաստանի հարևանները չորսն են: Նրանցից երկուսի հետ ու երկուսի կոմունիկացիաներից օգտվելով՝ Հայաստանը բավականին արդյունավետ «առևտուր անում էր»: Փաշինյանն ու ՔՊ-ն, ասելով «հարևաններ», չգիտես ինչու, նկատի ունեն բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հետ «առևտուր անելը» նրանց մտասևեռումն է՝ դեռևս Փաշինյանի «ընդդիմադիր աշխատելու» ժամանակներից: Թե ինչպես են կարողանում Փաշինյանն ու ՔՊ-ն ադրբեջանաթուրքական տանդեմի հետ «առևտուր անել», ամենից ակնառու վկայում են հայաթափված Արցախը, թշնամուն հանձնված հայկական տարածքները...
 
Լավ, իսկ, օրինակ՝ Ալիևն ի՞նչ է պատկերացնում, երբ խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» մասին: Ցավոք, դա նույնպես դժվար չէ պատկերացնել և ընկալել, եթե, իհարկե, չես ուզում չընկալել: Եթե խիստ հակիրճ, ապա Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» այն է, որ Հայաստանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»: Ալիևի ու ադրբեջանական իշխանությունների, ավելին՝ նույնիսկ ադրբեջանական «խալխի» պատկերացրած «խաղաղությունը» նկարագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով. ա) Սյունիքով ու ոչ միայն Սյունիքով ազատ ու անխոչընդոտ, անվերահսկելի անցուդարձ (սա՝ լավագույն դեպքում), բ) Հայաստանի զինված ուժերի թվաքանակի բազմապատիկ սահմանափակում՝ ծանր սպառազինություն ունենալու արգելքով, գ) «պատերազմական հանցագործների» (Արցախի ազատամարտի ու Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների) ազատազրկում, դ) Հայաստանի կողմից ահռելի «ռազմատուգանքների» հանձնառություն, իսկ եթե գումարով ՀՀ-ն անկարող է վճարել, ապա հատուցում՝ տարածքային հավել յալ զիջումներով, ե) մի քանի հարյուր հազար ադրբեջանական թուրքերի բնակեցում ՀՀ վերահսկողության տակ մնացած տարածքներում, տվյալ ադրբեջանական «վերաբնակների» բոլոր կարիքների ու քմահաճույքների արագընթաց բավարարում և այլն...
 
Եվ ի՞նչ, շա՞տ հրապուրիչ «ապագա կա» է կամ «խաղաղության խաչմերուկ»: Ըստ որում, դեռ չենք խոսում թուրքական պատկերացումների մասին, որոնք հանգում են Հայոց ցեղասպանության ուրացմանն ու թուրքերից ներողություն խնդրելուն, Սփյուռքի հայության մուտքի արգելմանը, «ռևանշիստական» կուսակցությունների փակմանը, Արարատ սարից, սարի պատկերից, անվանումից հրապարակայնորեն ու համատարած հրաժարմանը ու... այդպես շարունակ: Իրողություններն ու երկուստեք հռչակված թիրախային նպատակներն այնքան ակնհայտ են, որ ամենևին էլ պետք չէ քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր լինել՝ հասկանալու համար, թե իր բովանդակության մեջ ինչ է «խաղաղության պայմանագիր» ասվածն ու ինչ ծանրագույն հետևանքների է այն հանգեցնելու: Մեծ հաշվով, Փաշինյանի քաղաքականությունն ու դրանով գործած ավերումները հանգեցրել են այն բանին, որ «խաղաղություն» կոնֆետային բառի ու փայլաթղթի ներքո Հայաստանին ու ՀՀ քաղաքացիներին ներկայացվում է «կապիտուլ յացիա-2» ստորագրելու պահանջ: Ու թող հետո ոչ մեկը չասի, թե՝ «բայց մենք ի՜նչ իմանայինք... բայց մենք ո՞նց պատկերացնեինք...»: Գիտեք: Ասողների պակաս չկա: Լսողների պակաս կա:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում