«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Հասարակություն

Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել. Խաչատուրյան

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ժնևի համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որը գործում է 1974 թվականից, ներկայումս Եվրոպայի հազվագյուտ վայրերից է և միակն է Շվեյցարիայում, որտեղ ուսանողները կարող են հայոց լեզվի և գրականության ամբողջական վերապատրաստում անցնել՝ բակալավրիատից մինչև դոկտորական:

Միջոցառման մեկնարկին բացման խոսք է ասել հայագիտության ամբիոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարին:

Հանրապետության նախագահը, ողջունելով ներկաներին, հանդես է եկել ելույթով:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ նշելու Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիսունամյա հոբելյանը։ Այս օրը ոչ միայն տոնելու առիթ է ընձեռում, այլև պատեհ հնարավորություն՝ գնահատելու անցած ճանապարհը և երախտիքի խոսքեր հղելու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր կրթամշակութային հաստատության ստեղծման և զարգացման գործում:

1974 թվականից Ժնևի համալսարանում գործող Հայագիտական հետազոտությունների կենտրոնի շնորհիվ 2007 թ. համալսարանում հիմնադրվեց Շվեյցարիայում առաջին հայագիտության ամբիոնը՝ դառնալով հայոց լեզվի, մշակույթի և ժառանգության պահպանման ակնառու օջախներից մեկը։

Այսօր Հայագիտության հետազոտությունների կենտրոնը միավորում է հայոց լեզվով, գրականությամբ, մշակույթով ու ժառանգությամբ հետաքրքրված անձանց՝ անմասն չմնալով Ժնևի մշակութային կյանքից։ Այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում Հայաստանի և Շվեյցարիայի հասարակությունների միջև՝ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը։

Օրվա խորհուրդը չի ավարտվում միայն ակադեմիական ամբիոնի հոբելյանի նշանավորմամբ։ Այսօր մենք վերստին գնահատում ենք հայկական տոկուն մշակույթը և հարուստ լեզուն ու գրականությունը, որոնք անցնելով հազարամյակների փորձություններով միահյուսվել են համաշխարհային մշակույթի հետ՝ միաժամանակ պահպանելով իրենց ինքնատիպ բնույթը։

Քրիստոնեության ընդունումից մինչև գրերի գյուտը, հայկական մշակույթի ոսկեդարից մինչև մեր օրեր՝ հայոց լեզուն և հայ մշակույթն անգնահատելի դերակատարություն են ունեցել հայոց պետականության կայացման և զարգացման գործում։

Այսօր անկարելի է թերագնահատել աշխարհի տարբեր անկյուններում գործող հայագիտական կենտրոնների ավանդական դերակատարությունը պատմության կեղծման փորձերը չեզոքացնելու, վտանգված մշակութային ժառանգության պահպանման և փաստագրման և այժմ արդեն՝ հայկական հարուստ ժառանգության թվայնացման գործում։ Այս կենտրոնները Հայաստանն ու հայ ժողովրդին ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհի համար՝ թույլ տալով հայերենով ուսումնասիրել հայոց մշակույթն ու գրականությունը, համապարփակ գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն հայկական մշակույթի, այլև այլ մշակույթների մասին՝ հայալեզու աղբյուրներից։

Այսօր, երբ մշակութային համագործակցությունը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է, ցանկանում եմ ընդգծել հայագիտական կառույցների համագործակցության կարևորությունը։ Այս հարցում կցանկանայի առանձնանշել Ժնևի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ամբիոնի ղեկավար տկն Վալենտինա Կալցոլարիի ավանդն ինչպես կենտրոնի և ամբիոնի ստեղծման ու պահպանման, այնպես էլ տարբեր աշխարհամասերում գործող հայագիտական կենտրոնների միավորման հարցում:

Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել ուսանողների, հետազոտողների և պարզապես հայ մշակույթով հետաքրքրվողների համար։ Թույլ տվեք խորին երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ամբիոնի կենսագործունեության հարցում՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, համալսարանի աշխատակիցներին և, իհարկե, ուսանողներին։ Ձեր ներդրումն ամբիոնի կայացման և զարգացման հարցում անգնահատելի է։ Այսօր ես ցանկանում եմ ոչ միայն գնահատել այս հիսուն տարիների ձեր աշխատանքը, այլև նայել դեպի ապագան՝ վստահ լինելով, որ գալիք սերունդները ևս հնարավորություն կունենան ուսումնասիրել հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայկական մշակույթը։

Շնորհավորում եմ բոլորիս արժանահիշատակ այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ»,- ասել է ՀՀ նախագահը: