Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան
Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Չեմ կարող մանրամասնել, բայց, ընդհանուր առմամբ, առաջարկների ոգին բխում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից և այն պատկերացումներից, որոնք ՀՀ կառավարությունը ներկայացրել է այս վերջին տարիներին։ Առաջարկների հիմքում այդ երկու սկզբունքներն են՝ ինքիշխանությունը և իրավազորությունը»։
Խանդանյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով, Բաքվից դեռևս գրավոր արձագանք չի եղել։
Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է վարչապետը հայտարարում, որ հնարավոր է փոխադարձ ընդունելի լուծումներ լինեն, եթե Բաքվից դեռ արձագանք չկա՝ Խանդանյանը պատասխանեց.«Այն խոսակցությունից, որը տեղի է ունեցել Կազանում և այնտեղ, ենթադրում եմ, որ որոշակի դետալներ քննարկվել են։ Շատ ճիշտ եք նշում, դրանից հետո հնարավոր է լինի փոխընդունելի լուծում։ Երբ արձագանքը ստանանք, այդ «հնարավոր»-ն ավելի նյութական կդառնա»։