«Սեր եք արթնացնում բոլորի մոտ»․ ՔՊ-ական պատգամավորը ՀԾԿՀ նախագահի թեկնածուի ֆեյսբուքյան հետևորդներից է
Այսօր խորհրդարանին ներկայացվեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանը, ում պատգամավորներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
Հարց-պատասխան սկզբունքը խախտվեց, երբ խոսքը փոխանցվեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին։ Վերջինս, հավանաբար, մոռացել էր՝ ինչի համար են հավաքվել ու թեկնածուին հարցեր ուղղելու փոխարեն՝ նիստը, ինչ-որ մի պահի վերածեց Մեսրոպ Մեսրոպյանի բենեֆիսին։
Լիլիթ Ստեփանյանը ոգեշնչված էր այն մտքից, որ ինքը և Մեսրոպ Մեսրոպյանը ֆեյսբուքյան ընկերներ են։
Պարզվում է, պատգամավորը հաճախ է հետևում Մեսրոպյանի գրառումներին ու այդ գրառումներից հասկացել է, որ նա շատ հայրենասեր է, քանի որ ՀԾԿՀ նախագահի թեկնածուն տեղադրում է Հայաստանի բնության գեղատեսիլ նկարներ։
«Սեր եք արթնացնում բոլորի մոտ՝ առ հայրենիք»,- իր եզրահանգումն արեց Լիլիթ Ստեփանյանը։
Բայց, պարզվում է, նա Ֆեյսբուքի տիրույթից դուրս էլ Մնացականյանի հետևորդներից է։
«Ես տեսել եմ Ձեր մասնագիտական վերլուծություններն ու հարցազրույցները, ցավոք, դրանք Ֆեյսբուքում չկան»,- ափսոսանքով ասաց պատգամավորը։