«Դուք հլա ձեր շրջապատին հարցրեք՝ էդ շրջաբերականը, էդ 004-ը ինչ ա՞»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Մարդիկ, ովքեր 004 շրջաբերական են ներկայացրել, որով ուզում են մատաղ անեն Հայաստանի ինքնիշխանությունը՝ եկել ֆեյսբուքից մեջբերումներ են անում ու հարցեր տալիս։
Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցադրմանը՝ ուղղված ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին։
Պատգամավորը ցանկանում էր իմանալ՝ եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ և հնարավո՞ր եք համարում մոտ ապագայում Ադրբեջանից գազի ներկրումը։
«Դուք հլա ձեր շրջապատին հարցրեք՝ էդ շրջաբերականը, էդ 004-ը ինչ ա՞»,-ասաց նա։