Իսկ ցավոտ իրականությունն այն է, որ ամենաբարձր ոտանավոր արտասանողներն առհասարակ իշխանափոխություն չէին էլ ուզում կատարել. Աննա Աբրահամյան
Աբխազիայի ընդդիմությունը բեռնատարով ջարդել է խորհրդարանի դարպասներն ու ներխուժել խորհրդարանի բակ (ցուցարարների թիվը մի քանի հազար է)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
«Հայաստանում չընդդիմությունը երդում ա ուտում, որ քրիստոնյա ադաթավոր ա ու տուտժե վեց վեց վեցի մասին վախենալու տեքստեր ա ճպպցնում Ֆեյսբուքում ու տարածում կոկոլի թրաշը նենց պաթոսով, կարծես իրանք են խուզել։
Ու չգիտես ինչու իմ պես մարդկանց եք հարց տալիս, թե բա ինչ անենք։ Մեզ չեք սիրում, հարմար չենք, աբխազներին լսեք ու գրեք տետրակում. «բերել բեռնատարներ, ջարդել դարպասները»։
Իսկ ցավոտ իրականությունն այն է, որ ամենաբարձր ոտանավոր արտասանողներն առհասարակ իշխանափոխություն չէին էլ ուզում կատարել։ Ու մարդկանց, գլխաքանակի տեղ դրած, աջուձախ էին տանում ու տուն ուղարկում, որ այսօր կրկին հանգիստ վեր ընկնեն պառլամենտում ու զբաղվեն էն բանով, որով զբաղվում են կապիկները ազատ ժամանակ, այսինքն 24/7 ռեժիմով»: