Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշներըՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքՆիկոլ Փաշինյանի հետ՝ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր՝ այլ քաղաքական ճամբարում․ ի՞նչ է փոխվելՓարիզում շուրջ 300 մարդ անկարգություններից հետո կանգնել է դատարանների առաջ«Հերի՛ք է ժողովրդավարություն խաղաս»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՓաշինյանինԹրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»Կանխատեսումների կեսի իրականացման դեպքում հետևանքներն ապոկալիպտիկ են․պատգամավորը՝ ԵԱՏՄ զեկույցի մասինԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները. ԴավթյանԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԻսրայելական կործանիչները վարժանքներ են անցկացրել՝ թռիչք կատարելով Իրանի ուղղությամբ. Fox NewsՊԵԿ-ի համակարգերի խափանման պատճառով հոկտեմբերի 21-ի հաշվետվությունների համար տույժեր չեն հաշվարկվիCNN․ Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Պորտուգալիայի հավաքականCOP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էՌԴ ԱԳՆ․ Պենտագոնն օգնել է Ուկրաինային կենսաբանական զենքի բաղադրիչների մշակման հարցումՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըCOP17-ի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է UNOPS-ի ներկայացուցիչներինՓաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառներըԻրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանց
Քաղաքականություն

Ադրբեջանի իսլամական քաղաքականությունը. մեղադրել Հայաստանին սեփական հանցանքներում

Տարիներ շարունակ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մեջ հստակ տեղ ունեն իսլամական աշխարհում Հայաստանին վարկաբեկելու քայլերը։ Ադրբեջանը փորձել է խաղարկել իսլամական համերաշխության գործոնը, իրենից կերտել «հայերի կողմից ճնշված» երկրի կերպար՝ դրանով իսկ ջանալով ստանալ իսլամական երկրների աջակցությունը։ Զուգահեռաբար Բաքուն Հայաստանը ներկայացրել է որպես իսլամաֆոբ երկիր, որի հետ իսլամական պետությունները չպետք է հարաբերություններ կառուցեն կամ զարգացնեն։ Այս կերպ Ադրբեջանը ջղաձգված է արձագանքել հայ-արաբական և, հատկապես, հայ-իրանական շփումներին։ Իր ելույթներում, նաև իսլամական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներում նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը ներկայացրել է իբրև «մուսուլմանական հուշարձաններ, մզկիթներ քանդող», «մզկիթներում խոզ պահող» երկիր։ Այս քաղաքականությունն ակտիվորեն առաջ է մղվել 2020 թվականի պատերազմից առաջ և հետո։

«Մուսուլմանական երկրներում չգիտե՞ն, որ հայերը մեր կիսաքանդ մզկիթներում անասուն, խոզ, կով են պահում։ Սա վիրավորանք չէ՞ մուսուլմանական աշխարհի համար։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ իսլամաֆոբիան նրանց պետական քաղաքականությունն է։ Նրանք երեխաներին մեծացնում են մուսուլմանների հանդեպ ատելության ոգով։ Այդ գաղափարախոսությունը երեխաների մեջ են սերմանում։ Այդ իսկ պատճառով մենք մեր սկզբունքային դիրքորոշմանն ենք մնում։ Այս հարցը միշտ ուշադրության կենտրոնում ենք պահելու։ Բոլոր մուսուլմանական երկրների առաջնորդներին ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել՝ Հայաստանը ձեր բարեկամը չէ»,- 2021 թվականին հայտարարել էր Իլհամ Ալիևը:

Ադրբեջանական հակահայկական քաղաքականությունը պտուղներ է տվել հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությունում (ԻՀԿ), որի անդամն է նաև Ադրբեջանը 1991 թվականից։ ԻՀԿ-ն հանդես է եկել ոչ միայն պարզապես Ադրբեջանին աջակցողի դիրքերից, այլև եղել է ադրբեջանական կեղծ թեզերի տարածման հարթակ։ Հայ-ադրբեջանական սրացումների ընթացքում այս կազմակերպությունը մեղադրանքի սլաքները միշտ ուղղել է Հայաստանի դեմ՝ բանաձևեր ընդունելով ու պահանջելով «վերջ տալ Ադրբեջանի դեմ ագրեսիային»։ Այդ տրամաբանությամբ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում ԻՀԿ-ն հակահայկական մի քանի հայտարարություններ էր արել: Իսլամական համագործակցության կազմակերպությունը, սակայն, միայն պատերազմական իրավիճակներում չէ, որ ակտիվ է եղել։ Կառույցը հայտարարություններով է հանդես եկել նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ՝ դրանք անվանելով «ցեղասպանություն»:

ԻՀԿ-ի հետ համագործակցությամբ Ադրբեջանը նաև փորձել է «բարեպաշտ մուսուլմանական երկրի» իր կերպարը կերտել: Այդ շրջանակներում 2009 թվականին Բաքուն հռչակվել էր իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք: 2017 թվականին Ադրբեջանում հայտարարվել էր իսլամական համերաշխության տարի, և անցկացվել էին «իսլամական խաղեր»։ 2018 թվականին իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք էր հռչակվել Նախիջևանը, իսկ 2024 թվականին՝ բռնազավթված Շուշին:

Հարկ է նշել, որ իսլամական երկրների շրջանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունն այդ երկրի երկերեսանիության ցուցիչն է միայն։ Ադրբեջանը, թերևս, իսլամական աշխարհի այն միակ երկիրն է, որտեղ մարդկանց բանտարկում են հավատացյալ լինելու և իսլամական կարգերին հետևելու համար։ Նրանց թիվը հաշվվում է հարյուրներով (ավելի մանրամասն՝ «Իսլամական Ադրբեջանի ճնշված շիա հավատացյալները» հոդվածում):

Ադրբեջանում արգելված է բարձրախոսով ազան հնչեցնելը, մզկիթից դուրս որևէ կրոնական ծիսակարգ անցկացնելը, կրոնական բովանդակության պաստառներ փակցնելը, դպրոցներում հիջաբ կրելը և այլն:

Հայաստանին մզկիթների ոչնչացման մեջ մեղադրող Ադրբեջանին հարկ է հիշեցնել, թե ինչ վիճակում են գտնվում իրենց մզկիթները։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրում, տարբեր պատճառաբանություններով, փակվել են բազմաթիվ մզկիթներ, ինչպես օրինակ՝ «Ջումա», «Աբու Բաքր», «Շեհիդլեր», «Լեզգիական», «Ահլ-ալ Սուննի» և այլն։

Ադրբեջանի իշխանությունները միայն մզկիթներ փակելով չեն սահմանափակվել։ Տարբեր պատճառներով նրանք քանդել են նաև մի շարք մզկիթներ, այդ թվում՝ Կասպից ծովի ափին՝ «Նավթային քարեր» կոչվող վայրում, Լերիքի շրջանի Փաշթաթյուք գյուղի, Բաքվում ու այլ շրջաններում գտնվող մզկիթները: 2017 թվականին Ադրբեջանում հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել «Հաջը Ջավադ» մզկիթը քանդելու որոշումը: Այդ ընթացքում անցկացվել են նաև բողոքի ակցիաներ: Ի վերջո, հասարակական դժգոհությանն ու դիմադրությանը չարժանանալու համար մզկիթը քանդել են գիշերով:
 

Սրան զուգահեռ՝ մի շարք մզկիթներ էլ պարզապես անտերության են մատնված։ Օրինակ՝ Ապշերոնի շրջանի Գորադիլ գյուղի մզկիթը արտաքինից ոչնչով նման չէ մզկիթի, իսկ ներսում չվերանորոգված ու բարձիթողի վիճակ է:

Որոշ մզկիթներ պարզապես փլուզման եզրին են կամ, չգործելու արդյունքում, տարբեր կիրառություններ են ստացել: Օրինակ՝ Նովխանայի «Շահ սուլթան Հուսեյն» մզկիթը կիսավեր վիճակում է: Այն դարձել է թմրամոլների հավաքատեղի: Իսկ մզկիթի շրջակայքի մի մասը վերածվել է աղբավայրի, մյուս մասում էլ կենդանիներ են արածում:Այս պայմաններում, երբ իսլամական երկիր Ադրբեջանում կեղեքվում են հավատացյալները, քանդվում ու անուշադրության են մատնվում մզկիթները, Հայաստանը դրսևորել և դրսևորում է մշակութային ու կրոնական համակեցության ընդօրինակելի վարքագիծ՝ վերականգնելով մզկիթները, հարգելով այլ կրոնների հետևորդների ավանդույթներն ու սովորությունները: Իսկ հայկական կողմի այդ մոտեցումը միշտ բարձր են գնահատել հենց իսլամական երկրները: Հետևաբար՝ իսլամաֆոբ երկիրը ոչ թե Հայաստանն է, այլ հենց Ադրբեջանը: