Կուստուրիցան հայտարարել է Պուտինի մասին ֆիլմ նկարահանելու պատրաստակամության մասին
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է ֆիլմ նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
«Որպես պատմական դեմք՝ ես միշտ պատրաստ կլինեի ֆիլմ նկարահանել Վլադիմիր Վլադիմիրովիչի մասին»,- ասել է ռեժիսորը։
Կուստուրիցան նշել է նաեւ, որ նման առաջարկներ դեռ չի ստացել։ Ապրիլին Կրեմլում կայացել է Պուտինի և Կուստուրիցայի հանդիպումը, որի ժամանակ ռեժիսորը խոսել է իր ստեղծագործական ծրագրերի մասին։