Փաշինյանը և Թրամփը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին:
Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: