Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո` լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով իրավապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրում է.
«Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում, այլ ոչ թե աշխատանքից հեռացնում։
Որովհետեւ, եթե ընդամենն աշխատանքից են հանում, ապա հաջորդները չեն կատարում այն կեղտոտ աշխատանքը, որի պատվերը կա, միշտ կարելի է ուղղակի հեռանալ։ Իսկ երբ տեսնում են լիկվիդացված իրենց նախկիններին, ապա ավելի անձնվիրաբար են ծառայում, այլ տարբերակ չի մնում»։