Գիշերն ինքնին գայթակղիչ է․ Կոնջորյանը՝ գիշերային SMS-ներով պաշտոնանկությունների մասին
Պաշտոնանկությունների մասին պաշտոնյաները չեմ իմացել SMS-ներով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են գիշերային ժամերին և SMS-ներով հայտնել պաշտոնյաներին իրենց պաշտոնանկության մասին, որքանո՞վ է դա կոռեկտ։
«Գիշերով ոչինչ տեղի չի ունեցել։ Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը»,- ասաց նա։
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն էլ փորձեց «փրկության հասնել» իր կուսակից ընկերոջը։
«Ես հասկանում եմ, որ գիշերն ինքնին գայթակղիչ է ու դուք անընդհատ փորձում եք գիշերվա խորհրդավորության հետ կապել որոշումները։ Հարգելի գործընկերներ, կառավարության նիստը ցերեկն է եղել, ուղիղ եթերով, վարչապետը հստակ ասել է՝ ես որոշումներ եմ կայացնելու»,- ասաց նա։