NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, շարունակում է լարված իրավիճակը պահպանվել Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչների արդարացի պահանջի վերաբերյալ:

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի բակում, որը դեռ սովետական տարիներից օգտագործվել է բնակիչների կողմից՝ որպես թենիսի կորտեր, իսկ հետո արդեն՝ ֆուտբոլի դաշտ, ինչ-որ շինարարական կազմակերպություն առավոտ շուտ հատուկ տեխնիկաներ է բերել, որպեսզի ֆուտբոլի դաշտում սկսի 18 հարկանի շենքի համար հիմք փորել:  Այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ֆուտբոլի դաշտում և պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում ձեռքով շինթույլտվության որոշում է կայացվել, չեղյալ հայտարարի, քանի որ այդ որոշումը չի բխում բնակչի շահերից:  

Այս պահին բնակիչների հետ դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությքան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ բանակցություններ են վարում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու մեծ թվով անդամներ, այդ թվում՝ Գևորգ Ստեփանյանը, Արշակ Սարգսյանը, Սամվել Հակոբյանը, որպեսզի չփորձեն դեմ գնալ ժողովրդին և հատուկ տեխնիկան չմտցնեն ֆուտբոլի դաշտ:  Այս պահին դեռևս կառուցապատողը տեխնիկան մոտեցրել է տարածքին, սակայն կարծես թե զգում է, որ իրավիճակը լարված է, չի համարձակվում կտրուկ գործողությունների դիմել:  

Բնակիչները կայքի հետ զրույցում ասում էին. «Որոշումը, որ ստորագրել է Տիգրան Ավինյանը, կարծում ենք, պետք է իր կողմից չեղարկվի: Սաղ աշխարհը պայքարում է առողջ ապրելակերպի համար, որի մեջ է մտնում նաև սպորտը, ու հիմա մի քանի բարձրահարկ շենքերի բնակիչների կողմից օգատգործվող ֆուտբոլի դաշտը փորձում են վերացնել, տեղը 18 հարկանի շենք գցեն: Էս վայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա Երևանի հիմնադիր ճարտարապետ Թամանյանի շիրիմն է: Հիմա էդ մարդը երևի գերեզմանում շուռ է գալիս ու ասում՝ «Էդ հրաման տվողի տիրու մերը, բա ես էդպիսի՞ Երևան էի ձեզ տվել: Ամբողջ քաղաքը սարքել եք բարձրահարկ շենքերի հավաքատեղի»: Երևանը մենք պատկերացրել ենք կանաչ գոտիներով, խաղահրապարականերով, ու հիմա ինչ-որ մեկի քմահաճույքը կատարելով խաղահրապարակ եք վերացնում:  Դուք մտածում եք՝ էս շենքը եթե կառուցվի, ժողովուրդը ոնց է տարհանվելու, երբ արտակարգ դեպքեր լինեն, ոնց են տեղաշարժվելու շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաները, ու ժողովրդին որ ուղղությամբ են տարհանելու, իսկ երբ սկսեք այդ 18 հարկանի շենքի համար հիմքերը փորել, հարակից բոլոր բարձրահարկ շենքերը խնդիրներ են ունենալու, ցնցումներից առաջանալու են ճաքեր, ու չի բացառվում, որ այդ շենքերը դառնան վթարային:  

Մենք պահանջում ենք, որպեսզի չեղյալ հայտարարվի մեր գնահատմամբ այդ չարաբաստիկ որոշումը, հակառակ դեպքում ձեր խոստումները, որ ասում էիք՝ «ասեք, կանենք», լրիվ օդ է, հիմա մենք ձեզ ասում ենք՝ չեղյալ համարեք այդ տխրահռչակ որոշումը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, նոյեմբերի 16-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող Արշակունյաց պողոտայի և Լազոյի 6-րդ շենքի ու դրան հարակից մի քանի բազմահարկ շենքերի բնակիչներ ի նշան բողոքի հավաքվել էին դեռ սովետական տարիներից շենքի բակում գործող թենիսի, հիմա արդեն որպես ֆուտբոլի դաշտ երեխաների կողմից շահագործվող տարածքում ու պահանջում էին, որպեսզի իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, չթույլատրեն, որպեսզի ֆուտբոլի դաշտը վերացնեն։

Կայքի հետ զրույցում թե՛ բնակիչները և թե՛ երեխաները ասում էին․«Սովետական տարիներից այս վայրը հազարավոր բնակիչների կողմից օգտագործվում է՝ որպես թենիս խաղալու տեղ, հիմա արդեն՝ ֆուտբոլ։

Նախկինում էլ ինչ-որ անձինք ցանկացել են, որ այս վայրում շենք կառուցեն ու բնակիչներս ընդվզել ենք դրան, ինչը դրական արդյունք է տվել, բայց արդեն տևական ժամանակ է՝ ինչ-որ ընկերություն, որ հավանաբար իշխանությունների հետ լեզու է գտել, որոշել է, որ պետք  այստեղ կառուցի 18 հարկանի շենք ու երևի հիմա «Թամանյանը գերեզմանում շուռ է գալիս»։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ հնչեցնում է, թե իր ու Երևանի վարչական շրջանների ղեկավարների բարձր հովանու ներքո մայրաքաղաքում ավելանում են խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը։ Դա, որ էդպես է, մենգ գիտենք և ողջունում ենք, իսկ որ եղած ֆուտբոլի դաշտն են փորձում վերացնեն, տեղը ինչ-որ շենք կառուցեն, արդյո՞ք դա չի մտահոգում Տ․ Ավինյանին։

Մենք խնդրում ու պահանջում ենք, որպեսզի դադարեցնեն ֆուտբոլի դաշտի ավիրումը, փոխարենը կարող են ցուցաբերել սրտացավ մոտեցում, բարեկարգեն ու հաստատ հազարավոր երևանցիներ, այդ թվում ֆուտբոլի նկատմամբ մեծ սեր ունեցող երեխաներ երախտապարտ կլինեն իշխանություններին։ Ուզում ենք առիթից օգտվելով նաև դիմել Հայաստանի ֆուտբոլ Ֆեդերացիային, խնդրելով, որպեսզի նրա ղեկավար կազմը միջամտի ու դադարեցնի ֆուտբոլի դաշտի վերացման ցավոտ գործընթացը ու սատար կանգնեն բնակիչներին և անհրաժեշտ պարագաներով ֆուտբոլի դաշտը կահավորեն։