Պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է. Արմեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անձամբ դժգոհ չէր ուժայինների կառույցների պաշտոնանկ արված ղեկավարների աշխատանքից, բայց, միևնույն ժամանակ, խնդիր չի տեսնում, որ մեկ օրում այդքան ուժայինների են պաշտոնանկ արել։
«Գալիս է ժամանակ, երբ պաշտոնյաների փոփոխություններ են իրականացվում։ Ամեն պաշտոնյայի առջև դրված պարտականությունները կատարելուց հետո փոփոխություններ են արվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է։
Ի դեպ, այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, հավերժության մասին հիշեց նաև ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։