Վահե Ղազարյանը մտադիր էր աշխատանքից ազատել Արամ Հովհաննիսյանին, մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի` պաշտոնից հեռացված համադասարանցի Վահե Ղազարյանը, մինչ պաշտոնին հրաժեշտ տալը, մտադրություն է ունեցել աշխատանքից հեռացնել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին:
Վերջինիս փոխարեն այդ պաշտոնում Ղազարյանը ցանկացել է նշանակել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Ղազարյանն ինքը հեռացվեց պաշտոնից:
Ավելին` Վահե Ղազարյանն այնքան հեռուն է գնացել, որ նրա ցուցմամբ են Արամ Հովհաննիսյանի` «Նիկոլի գրպանի ոստիկանապետ» մակագրությամբ լուսանկարները հայտնվել Երևանի փողոցներում:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ Վարդան Վարդանյանը, որն իր բիզնեսմեն եղբոր` MG սուպերմարկետների սեփականատեր Արսեն Վարդանյանի հետ 2021-ի նախընտրական շրջանում լծվել էր Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին, ևս ճամպրուկային տրամադրությունների մեջ է` հավաքել է իր աշխատասենյակը, որ ազատի այն: