Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Չնայած նրան, որ երեկ լայնորեն շրջանառվեցին լուրեր, թե աշխատանքից ազատված ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին շուտով նշանակելու են Ներքին գործերի նախարար՝ Վահե Ղազարյանի փոխարեն, սակայն իշխանական կուլիսներում այլ բանի մասին են փաստում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն որոշված է, որ Ներքին գործերի պաշտոնում կնշանակվի Վահե Ղազարյանի տեղակալ Արփինե Սարգսյանը, ում հնարավոր նշանակման մասին շատ ավելի վաղ էին խոսակցություններ տարածվում»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում