«Երևանն այս պահին ահավոր աղտոտված է. տնից դուրս գալը վտանգավոր է համարվում այս ցուցանիշի դեպքում»
Երևանում այս պահին (18 նոյեմբեր, ժամը 22։00) նորից ահավոր աղտոտված ու վտանգավոր օդ է` AQI=284: Այս մասին իր էջում գրել է օգտատերերից Արթուր Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետարանը երևի տեղյակ չի, թե 36 տարվա իրենց հանցավոր որոշումները ինչին են հանգեցրել։ Տնից դուրս գալը վտանգավոր է համարվում այս ցուցանիշի դեպքում։
Թիֆլիսում նույն պահին 106 է, Բաքվում 74։ ԱՆգամ քիմիական կենտրոն Սումգայիթում է 61։
Վերացվել են քաղաքում բոլոր բակերի և այգիների կանաչ գոտիները, տեղում կառուցվել են բարձրահարկ բետոնե խուցեր, որտեղ ապրելու են սպառող Պողոսների սերունդները՝ անուղեղ, անկամք, առանց հիշողության և պատվի։
Երկրի գետերը վեր են ածվել հոսող կոյուղիների ու հանքերի պոչամբարների։ Ու ահա արդյունքը՝ խեղդվող Երևան։
Հ․Գ․ Ժամը 23։00-ի դրությամբ ցուցանիշը ուղղակի դարձավ խայտառակ վտանգավոր՝ 343՝ 500-ից»: