Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի «որոտընդոստ» ելույթից հետո պարզ էր, որ այդ ներկայացումը շարունակություն է ունենալու: Շարունակությունը «էպիկական» էր. կիրակի օրով, ծննդավայր Ենոքավանում լիալուսնի ներքո հեծանիվ քշելուց, ապա «մատաղի» գնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «վաթսափի» գիշերային հաղորդագրություններով «գործից ազատվելու դիմում գրելու» հրահանգ իջեցրեց իր մի ամբողջ շարք իշխանավոր-թիմակիցների: Դա տարբեր որակումներ ստացավ, եղան գնահատականներ ու մեկնաբանություններ, թե դա նախընտրական տրամաբանության մեջ է, կամ՝ գլոբալ փոփոխությունների պատրաստություն է, ոմանք անգամ առնետավազք որակեցին: Այդ ամենին, իհարկե, կանդրադառնանք, ինչպես ասվում է՝ շերտ առ շերտ: Բայց սկսենք... գլխավորից: 

Իսկ գլխավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական կետին»: Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանը որոշել է կտրուկ փոխել իր արտաքին իմիջը (սափրվեց), իր քայլերի ու քաղաքականության հետևանքով եղած վիճակի համար «մեղավոր նշանակել» իր հրամաններին, իբր, չենթարկվող դատաիրավական բլոկի ներկայացուցիչներին և այլ իշխանավորների, վերստին «ընդդիմադիր» խաղալ:

Այսինքն, յոթ տարի պետությունը կառավարելուց հետո նա այն աստիճան ասելիք չունի արդյունքների մասով, որ որոշել է «Ընդդիմադիր-վարչապետը» ֆարսի նոր բեմականացում ներկայացնել: Բայց փաստը մնում է փաստ, որ ցուցադրած կեղծ դժգոհությունը Փաշինյանը փորձում կամ հենց փաթեթավորում է իր կաբինետի բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներով: Տեղի ունեցածը գալիս է վերահաստատելու ավելի վաղ նման առիթներով մեր արած այն պնդումը, որ «հերթով, կարգով, շարքով» բոլոր նրանք, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, անխուսափելիորեն ստանալու են իրենց «բաժինը», ընդ որում՝ առաջին հերթին՝ հենց Նիկոլ Փաշինյանից: 

Ավելին, չափազանց բնութագրական է, թե ովքեր են գիշերային «սմս»-ներով ազատվել պաշտոններից: Նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել կամ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե սոսկ սպասարկել են նրա քաղաքական ու խմբակային շահերը, այլև իրականացրել են նրա քմահաճույքները՝ ոտնահարելով օրենքը, օրինականությունը, բարոյական ու մարդկային տարրական նորմերը: 

Հեռացվել են այն պաշտոնյաները, որոնք անշեղորեն ու դաժանաբար իրականացրել են Նիկոլ Փաշինյանի հրամանները, մասնավորապես՝ խոշտանգումներ ու գեստապոյական բռնություններ են գործադրել ընդդիմադիր գործիչների, հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ, իրագործել են քաղաքական բռնություններ ու հետապնդումներ, տնտեսական հետապնդումներ, ոչ կամակատար դատավորների հալածանքներ և նրանց նկատմամբ ճնշումներ, այլևայլ ապօրինություններ, ՏԻՄ ընտրություններից հետո ժողովրդի կամքի բռնադատումներ ու, հօգուտ Փաշինյանի, իշխանազավթումներ: Ու այդ ամենի ֆոնին ավելի է ընդգծվում, որ ընդամենը «կոկորդիլոսի լաց» է Փաշինյանի սրամտությունը, թե ինքը ոնց որ «քյասիբի ռադիո» լինի, որի ասածները իրավապահ-դատական համակարգում լսում-լսում, բայց չեն կատարում:

Այդ ե՞րբ չեն կատարել: Պետք է եղել՝ կարմիրբերետներով վրա են տվել խաղաղ ցուցարարների վրա, պետք է եղել՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին են «Եռաբլուրում» բզկտել, պետք է եղել՝ բեկորային նռնակներ են նետել անզեն ժողովրդի՝ կանանց, երեխաների, ծերերի վրա՝ վիրավորելով ավելի քան 100 հայ մարդու: 

Պետք է եղել՝ որևէ ընդդիմադիրի դեմ գործ կարել, կարել են, ազատազրկել են: Այդ ի՞նչ ապօրինի հրաման է եղել, որ նրանք հեզորեն, անգամ՝ պատրաստակամորեն ու ջանասիրաբար չեն արել: Նրանք, ի՞նչ է, իրենց սիրելի Փաշինյանի հետ չեն ուրացե՞լ Արցախը, չեն ուրացե՞լ Անկախությունը, չեն հանձնե՞լ Հայաստանի տարածքները թշնամուն: Կամ՝ ի՞նչ է, դատական ու իրավապահ համակարգի հերը չեն անիծե՞լ: Այն էլ՝ ինչպես: Այնպես որ, պաշտոնից նման նվաստացուցիչ եղանակով ազատվելը դեռ միայն պստիկ հատուցումն է բոլոր այդ այլանդակություններն անելու դիմաց: Սա պիտի հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն զբաղեցնել թափուր պաշտոնները:

Ինչ վերաբերում է վարկածներին, որ կատարվածը նախընտրական դրսևորում է, կամ՝ առնետավազք, կամ՝ ինչ-ինչ ավելի գլոբալ շրջադարձերի պատրաստություն և այլն, ապա՝ չենք վիճի: Դրանք բոլորն էլ առնվազն այս պահին կարելի է համարել հնարավոր: Բայց ամենից կարևորը, եթե ոչ՝ առանցքայինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պաշտոնում ում էլ փոխի-չփոխի, ում էլ հանի կամ դնի, նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են: Եվ, ուստի, «նիկոլփաշինյանների» հանումից հանրագումարում Նիկոլ Փաշինյանը չի փոխվում: Երկրի ու պետականության գոյության համար առանցքային խնդիրը մեկ անձի հեռանալն է: Դա՛ է ամենակարևորը, մնացյալը երկրորդական և ուղեկից երևույթներ են՝ ինչպես էլ կոչես կամ բնորոշես: 

Հ.Գ.- Միայն թե վաղը, մյուս օրը հանկարծ չպարզվի, էլի, որ այդ «սմս»-ային հեռացվածները... ընդդիմադիր են դարձել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում