Ինձ լռեցնելու փորձերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը. Ֆրենկ Փալոնը՝ Բաքվում իր դեմ անցկացված ցույցերի մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին: Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել: