Վահե Ղազարյանից հետո ովքե՞ր կլքեն ՆԳՆ-ն
Վահե Ղազարյանի ազատումից հետո համակարգն «ինքնակամ» կլքեն նաեւ մի քանի խոշոր ու մանր պաշտոնյաներ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, համակարգում շրջանառվող տեղեկության համաձայն՝ ոստիկանությանը հրաժեշտ կտա Ղազարյանի, այսպես ասած, աջ ձեռք ու ականջ համարվող Վարդան Վարդանյանը, ինչպես նաեւ Կարեն Հակոբյանը։ Երկուսն էլ ոստիկանապետի տեղակալներ էին նշանակվել ՆԳՆ-ի ձեւավորումից հետո։
Ճամպրուկային է նաև ՆԳ նախարարի օգնական Ժորա Նիկողոսյանը։ Տեղեկություններ կան, որ հենց Վահե Ղազարյանը չի ցանկանում, որ Նիկողոսյանը մնա համակարգում, քանի որ իր վերաբերյալ ահռելի ինֆորմացիայի է տիրապետում: Թեեւ նրա ինֆորմացիոն բազան միայն նախարարի վերաբերյալ չէ ու բացառված չէ, որ հենց դրա շնորհիվ կարողանա համակարգում պահպանել իր պաշտոնը։