Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

Առանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում երեկ առանց հանգուցյալի հուղարկավորություն էին անում: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը՝ ՔՊ-ական պատգամավորները, լուռ սգում էին իրենց գործընկերներ Նարեկ Զեյնալյանի և Հովիկ Աղազարյանի համար, որոնց նույնպես նախօրեին վարչապետ Փաշինյանը «Վոթսապով SMS էր ուղարկել»` մանդատներից հրաժարվելու հորդորով։

ՔՊ-ական պատգամավորները կտրականապես հրաժարվում էին բառ փոխանակել լրագրողների հետ, առավել ևս՝ կարծիք հայտնել Փաշինյանի «ահեղ դատաստանի» մասին, հավանաբար վախենալով, որ եթե նման չնչին «զանցանքների» համար Զեյնալյանին ու Աղազարյանին պաշտոնանկ արեց, ի՞նչ իմանաս` ինչի համար կարող է առաջիկայում նման «նոպա» ունենալ և իրենց էլ մանդատից զրկել։

Համընդհանուր կարծիք կար, որ «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` ո՛չ կարմիր գիծ է ճանաչում, ո՛չ իրենց նախկին «զասլուգաներն» է հաշվի առնում` ով «դռբի» տակ ընկավ վատ պահի, «գլխատում» է, և այդ մթնոլորտը սարսափեցնում է խորհրդարանի տաքուկ կաբինետներին սովորած, ողջ տարին պետության հաշվին արտասահմաններում ֆռֆռացող ՔՊ-ականներին, որոնք ո՛չ նորմալ մասնագիտություն ունեն, ո՛չ աշխատանքային փորձ, որ զրկվելով իշխանություն լինելուց՝ կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել: 

Հատկապես ծանր էր մթնոլորտը Նարեկ Զեյնալյանի աշխատասենյակի հարկաբաժնում․ առավոտից մի խումբ գործընկերներ սգավոր դեմքերով մտնում էին պատգամավորի աշխատասենյակ՝ գուցե մխիթարելու, գուցե հուշելու, թե ինչպես երեկոյան սպասվող վարչության նիստում փափկեցնի Նիկոլ Փաշինյանի սիրտը, որ համոզի` հետ կանգնել իր որոշումից։

Իսկ մի խումբ պատգամավորներ էլ, կարելի է ասել, ժամեր շարունակ Զեյնալյանի կողքին էին. Լուսինե Բադալյանը` Լուլուն, որը, ասում են, ամենածանրն է տանում կատարվածը և անգամ մտադիր է Զեյնալյանի հետ վայր դնել մանդատը։ Այստեղ էին նաև Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը։ Նրանց երբեմն-երբեմն այցի էր գալիս նաև Անդրանիկ Քոչարյանը: Ինքը՝ Զեյնալյանը, որ, ըստ գործընկերների, նախորդ օրը մինչև ուշ երեկո իր աշխատասենյակում էր անցկացրել, բավականին տխուր էր, ցանկություն չուներ զրուցելու լրագրողների հետ։

Տեղեկացանք, որ նա մեկ օր մտածելուց հետո` երեկ կեսօրին վարչապետին փոխանցել է իր համաձայնությունը, որ պատրաստ է կատարել առաջնորդի ցանկությունը, ավելի ճիշտ՝ պարտադրանքը, վայր դնել մանդատը։ Այս թիմում իրենց իրավունքների համար պայքարելու, դիմադրելու ռեսուրս գրեթե չկա․ բոլորը պատրաստ են կատարել վարչապետի անգամ ամենաանօրինական պահանջը:

Պատմում են՝ այդ պահանջի բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ և նրան հեղինակազրկել:

Խոսքը, հիշեցնենք, ԱԺ հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, թե իր աշխատավայրում չէ` ձեռքով-ոտքով չպետք է խոսել պատգամավորների հետ, պետք է հարգալից արտահայտվել:

Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում և արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսևորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը:

Նիկոլ Փաշինյանին պետք չէ քաղաքական մարմին` նա ստրուկների, անողնաշար ու անարժանապատիվ մարդկանց է միայն պահում իր կողքին, որոնք անտրտունջ կատարում են իր հրահանգները: Արդեն երեկոյան Զեյնալյանն իր էջում հրապարակեց հրաժարականի լուրը՝ զավեշտալի կերպով ընդգծելով, որ դա արել է իր նախաձեռնությամբ։ 

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը նաև լսումների գլխավոր «հերոս» Հովիկ Աղազարյանին է նույն հաղորդագրությունն ուղարկել՝ պահանջելով վայր դնել մանդատը։ Աղազարյանը, որ երբևէ լրագրողներին չէր մերժում հարցազրույց տալ, երեկ մերժեց՝ ոչինչ չասելով: Պատգամավորի մտերիմները մեզ վստահեցնում էին, որ Աղազարյանը հեշտ հանձնվողներից չէ` նա կդիմադրի։ 

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ազատում է այս պատգամավորների մանդատազրկման պատճառ դարձած Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ առաջնային մանդատ ունեցող օրենսդիրների հանդեպ անհարգալից պահվածքի համար, մյուս կողմից՝ իբր ինքն արդար արբիտր է, ուստի հավասարության սկզբունքով` եթե իր սիրելի Քյարամյանին ազատում է, ուրեմն պատգամավորներն էլ պետք է պատժվեն։ 

Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Սահմանադրության անգամ ձևական  կողմը պահել, որ պատգամավորը, ըստ մայր օրենքի, կաշկանդված չէ հրամայական մանդատով, եւ նրան ոչ ոք չի կարող պարտադրել՝ ինչպես քվեարկել, ինչ ելույթ ունենալ, հոդված 94-ն ասում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ 

Մի կողմից՝ դերասանություն է անում կառավարության նիստում, թե ինքը չի միջամտում իրավապահների գործառույթներին, նրանք ազատ են եղել` ինքը չի ստորագրել նրանց որոշումների տակ: Մյուս կողմից` SMS-ներով աշխատանքից ազատում է Սահմանադրությամբ պաշտպանված պաշտոնյաներին, անկախ համարվող կառույցների ղեկավարներին և առաջնային մանդատով ընտրված օրենսդիրներին:

Ցանկացած փոքրիշատե ինքնուրույնություն այս անձի կողմից չի խրախուսվում: Բայց մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչը կարող է իրենց փողոց շպրտելու պատճառ դառնալ։ Թեև, իհարկե, ուսապարկ լինելու կարգավիճակը նրանք կամովին են ընտրել և այս տարիներին հիմնովին ամրապնդել` հանդուրժելով Փաշինյանի ցանկացած կամայականություն եւ հանցանք»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում