«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ«Եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահն Արման Եղոյանն է լինելուԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել էԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել նաև Հայաստանի քաղաքացիներինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է Երևան«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել ՍիսիանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըԹուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանըՄիրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերության օրակարգըԷներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըՕրվա իշխանությունն ունի ընդամենը մեկ ելք՝ ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ. ՍաղաթելյանԲերքանուշում մահացու վրաերթի են ենթարկել հեծանվորդին եւ դիմել փախուստիԻնչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր. ԴանիելյանՊուտինը նշել է՝ Թրամփի հետ ունի «բավական լավ, երկար տարիների հարաբերություններ»ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդըԲելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան արգելափակել է իր ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ ՊուտինՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը«Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ, որն ավելի ուշ մահացել էԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՌուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՓաշինյանը կարևորել է Խորվաթիայի հետ առողջապահության ոլորտում համագործակցության խորացումըՊայմանագրային զինծառայող է մահացելՎահագն Խաչատուրյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԵԱՏՄ-ում քննարկվել են միասնական տրանսպորտային տարածքի ձևավորմանն ուղղված քայլերըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը.Syunik NewsՖրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներՊուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. ՊեսկովԱդրբեջանն ու Մեծ Բրիտանիան ընդլայնում են պաշտպանական ոլորտում համագործակցությունըՍա՞ է այն անվտանգ ու խաղաղ Հայաստանը, որի մասին մեզ ամեն օր պատմում են. ԹանդիլյանՍտամբուլում նշվել է հայկական եկեղեցու 200-ամյակը«Արմավիր» ՔԿՀ-ում օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը կանխվել է Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնումԳևորգ Պապոյանն ու Թուրքմենստանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍտեղծվել է իրավիճակ, երբ երկրի ֆիսկալ և մոնետար մարմինները կորցրել են տնտեսության վերահսկողության լծակները․ ԴանիելյանՀույս ունեմ, որ Աղոթքի նախաճաշ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության. Փաշինյան
Ադրբեջшնցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը. Sputnik Արմենիա
Խաբեություն է տիրում, դադարեցրեք սա, մեղադրողները հակասում են իրենց. Բագրատ Սրբազանը բարկացավԱդրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետնին տապալելու օպերացիա իրականացնեին. Վարդանյան Հայ Եկեղեցին միայն աղոթավայր չէ, այլ այն սրբազան վայրն է, որտեղ հայ հոգին ծնվում է, զորանում և շարունակում իր ճանապարհը. Խաժակ Սրբազան
Մամուլ

Դատավորների 90 տոկոսը նույն «խախտումն» անում է, բայց Անդրեասյանը թիրախավորեց մի քանիսին. «Հրապարակ»

«Հրապարակ»-y g8wum 1.

ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի վերջին որոշումներից մեկն առաջին ատյանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունների դադարեցումն էր՝ իբր Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետները խախտելու համար։ Իրականում նա արդարացրել էր Սերժ Սարգսյանին, ինչը, ենթադրաբար, դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Մենք մի քանի հարց ենք ուղղել արդեն նախկին դատավոր Միսակյանին՝ ԲԴԽ նախկին նախագահ Անդրեասյանի հրաժարականից հետո։


- Կարեն Անդրեասյանը հրաժարականի իր տեսքստում նշել է, որ ինքը դատական համակարգը հանել է ճգնաժամից։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին, ինչպե՞ս է նա դատական համակարգը հանել ճգնաժամից։

- Ես դատական համակարգում աշխատել եմ այդ ժամանակահատվածում, տեսել եմ խիստ ծանրաբեռնված վիճակ ու ես չեմ տեսել այդ ծանրաբեռնվածության ընթացքում դատավորի ձեռքը բռնող, օգնող գործուն քայլ։ Դատավորների թվաքանակ ավելացվեց, օրենսդրական փոփոխություն եղավ։ Դատական համակարգում ինձ անծանոթ է «ճգնաժամ» ասվածը, չեմ կիսում այդ միտքը, որ ճգնաժամի մեջ է: Խնդիրներ եղել են, այո, կան ու կլինեն։

- Տեխնիկակա՞ն խնդիրներ։

- Այո, կազմակերպական խնդիրներ էին։ Ես ճգնաժամ չեմ տեսել։

- «Ճգնաժամ» ասելով շատերը նկատի ունեն արդարադատությանը միջամտելը, ազդելը դատավորների վրա։

- Ես իմ մասով այդ հարցին պատասխանեմ․ քաղաքական իշխանության միջամտությանը ես որ՝ չեմ առնչվել, այդ հարցին չեմ կարող պատասխանել։

- Ձեր լիազորությունները դադարեցնելը քաղաքական որոշման հետեւա՞նք չէր։ Դուք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ արձակեցիք։

- Տեսաք, որ նիստի ընթացքում քննարկվեց միջնորդություն, որի արդյունքում լիազորություններս դադարեցվեցին, որի հետ համաձայն չեմ` ես մեղմ եմ արտահայտվում։ Այն որոշումը, որն իմ վերաբերյալ կայացվեց, կարող է վերաբերել հավասարապես առնվազն դատավորների 90 տոկոսին։ Հենց հիմա հարցում արեք, ասեք՝ աշխատող դատավոր, ունե՞ս 10 հատ գործ, որը 3 տարին չի գերազանցում։ Բոլորն ունեն նմանատիպ գործեր։

- Ձեր հեռանալու եւ Սերժ Սարգսյանի արդարացման դատավճռի միջեւ կապ չե՞ք տեսնում։

- Ես չեմ ուզում դրա մասին մտածել, Ձեր ասած դատավճռից 20 օր հետո կարգապահական վարույթ հարուցվեց, բայց հաղորդումը ներկայացվել էր դրանից առաջ։ Ես կապեր չեմ ուզում փնտրել, մի տեսակ իմ մասնագիտական էթիկայի եւ կոռեկտության մեջ չի տեղավորվում։ Ամեն դեպքում, քաղաքական գործիչ չեմ, իմ մասնագիտությունը ես հարգում եմ, դրա շրջանակում այսպես կպատասխանեմ։

- Դուք նշեցիք, որ դատավորների 90 տոկոսը նման պայմաններում է աշխատում, բայց նրանց լիազորությունները չեն դադարեցվում, Ձեր լիազորություններն են դադարեցվում։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ քաղաքական անձի նկատմամբ արդարացման դատավճիռ արձակելու համար հեռացվեցիք դատական համակարգից։

- Եկեք՝ այդ եզրահանգումը ես չանեմ, եթե այդպես եք ասում, ապա ցանկացած գործի հետ կարող ենք կապել։ Ես շատ արդարացման դատական ակտեր եմ ունեցել, ես այդ գործով եթե եկել եմ այդ եզրահանգմանը, ինձ համար նշանակություն չունի՝ այդ անձը հանրապետության նախագահ է, թե բանվոր է, ես երբեւէ անձի կանխավարկածով չեմ առաջնորդվել։ Անձի կանխավարկածով կարող ես առաջնորդվել խափանման միջոցների հարցի քննարկման տեսանկյունից: Մեղավորության-անմեղության հարցի քննարկման հետ կապված, օրենքի առաջ բոլորը հավասար են, որովհետեւ այդ սկզբունքը վաղուց իմ մեջ սերմացած է։ Իմ հայրը 20 տարուց ավելի քննչական, դատախազության համակարգում բարձր պաշտոնների է եղել, ես այդ պաշտոնի պատասխանատվությունը տեսել եմ, զգացել եմ։ Ես իմ որեւէ որոշման համար երբեւէ չեմ փոշմանում, ցանկացած որոշման տակ ես ստորագրել եմ ներքին համոզմունք ունենալուց հետո, իսկ թե ով ինչ եզրահանգումներ կանի, ում դուր կգա, ում դուր չի գա․․․ Ես նաեւ այն կանխավարկածով եմ գնում, որ որոշումները կարող են շատերին դուր գալ կամ չգալ, անկախ նրանից՝ դա կլինի պաշտպանության, թե մեղադրանքի կողմ կամ հասարակության ինչ-որ շերտեր։

- ԲԴԽ նախագահն ի՞նչ պետք է անի՝ դատավորների անխոչընդոտ գործունեությունն ապահովելու համար, ԲԴԽ-ն ի՞նչ պարտավորություն ունի։

- Ես թիրախում հայտնված դատավորներից մեկն եմ եղել, որի հետ կապված՝ կայացվել է այդ որոշումը, անընդհատ քննարկվել ու քննարկվելու է մի ահագին ժամանակ։ Առաջին հերթին պետք է հասկանան պատճառները՝ ինչո՞ւ է դատավորների մոտ ծանրաբեռնվածության այդ մակարդակը, հետազոտություն իրականացնեն: Այդ դատավորը, որը 200-300 գործ է հավաքել իր գլխին, ինչո՞ւ է այդքան գործ հավաքել, վա՞տ է աշխատում, չի՞ կարողանում նիստերը կազմակերպել, պրոֆեսիոնալիզմի խնդի՞ր է, գուցե աշխատակազմի՞ հետ կապված խնդիր ունի, օժանդակությունը պատշաճ չէ։ Քանի դեռ սկզբնաղբյուրը, խնդիրը պարզված չեն, չի կարելի խոսել այդ մարդուն պատժելու մասին։ Ես իմ մասին ասեմ․ ես երբեք չեմ եղել անգործ, քիչ աշխատող, գործի հանդեպ իմիջիայլոց վերաբերմունք ունեցող դատավոր: Եթե վիճակագրությունը նայեք, միշտ բարձր ցուցանիշ է եղել իմ գործերի ավարտը, շաբաթական 12-14 ժամ ես դատարանում եմ եղել։ Այս պահին այս որոշումից ամենաշատն ուրախ է իմ ընտանիքը, որովհետեւ ինձ տեսնում է, կարող է մի քիչ մտահոգություն ունենալ աշխատանքի հետ կապված, բայց ես իմ լավատեսությունը չեմ կորցրել, Եվրադատարան դիմելու պրոցեսների մեջ եմ, համոզված եմ՝ դրական արդյունք եմ ունենալու։ Հարց է` դրանից հետո վերականգնելու իրավիճակը ոնց կառաջանա․․․․ Խնդիրները շատ են, դրանք պետք է լուծվեն ոչ թե կարգապահական վարույթներով, որոնք ազդեցություն են թողնում․ դատավորը պետք է արա՞գ ավարտի գործը, թե՞ որակով։ Եթե այդ պահանջները դրվում են, եկեք այդ պահանջներին համապատասխան միջավայր ապահովենք։ Դու ո՞նց կարող ես այդ չափանիշները պահանջել քառակի, հնգակի անգամ ծանրաբեռնված դատավորից։