Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»
Տնտեսություն

Վտանգավոր թվեր․ Հայաստանի տնտեսական «հրաշքի» մութ կողմը․ տնտեսագետ

Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը վերլուծություն է հրապարակել, որում  գրում է.

«Հանրային ֆինանսների ոլորտում տեղի ունեցող միտումները բացառիկ կարևորություն ունեն պետության կայուն զարգացման համար։ Երբ ցանկացած կազմակերպության, հատկապես պետության պլանավորված եկամուտները խրոնիկ կերպով թերկատարվում են, դա վկայում է կառավարման համակարգային խնդիրների մասին։

Այս միտումները պահանջում են հատուկ ուշադրություն և համակողմանի վերլուծություն։ Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում չի գրանցվել 3 իրար հետևող եռամսյակ երբ հարկային հավաքագրումները անընդմեջ 7 %-ից ցածր լինեն։

Հարկային եկամուտները, հանդիսանալով պետական բյուջեի հավաքագրման հիմնական աղբյուրը, առանցքային նշանակություն ունեն։ Երբ պետությունը պլանավորվածից քիչ եկամուտ է ստանում, էականորեն մեծանում է ճգնաժամային երևույթների հավանականությունը։
Առանձնահատուկ մտահոգիչ է 2024 թվականի իրավիճակը, որը արձանագրվում է հարկերի զգալի թերհավաքագրում։ Այս երևույթը պայմանավորված է ոչ թե Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) թերացումներով, այլ հանդիսանում է ոչ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության հետևանք։

Այս իրավիճակի արդյունքում էր, որ հոկտեմբերի 18-ին կառավարության կազմում տեղի ունեցան զգալի փոփոխություններ, ներառյալ ՊԵԿ նախագահի հրաժարականը։

Հարկ է նշել, որ 2018 թվականից ի վեր հարկահավաքության աճը վերածվել է ներկա կառավարության գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշի, որը ներկա տնտեսական իրավիճակում դարձել է ինքնանպատակ երևույթ։ 2018-ից 2023 թվական ընկած ժամանակահատվածում հարկային եկամուտները յուրաքանչյուր տարի աճում էին միջինը 15.6 %ով։ Այնուամենայնիվ, ներկայումս առկա է հարկային եկամուտների հստակ արտահայտված թերակատարման խնդիր։

Կարևոր է ընդգծել, որ այս իրավիճակը պայմանավորված չէ ՊԵԿ-ի թերացումներով։ Ավելին, քանի որ հարկահավաքությունը հանդիսանում է կառավարության արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկը, այն անմիջականորեն որոշում է նաև պարգևավճարների ծավալը։
Հարկային եկամուտների թերհավաքագրման խնդրի լուծման նպատակով կառավարությունը վերջին շրջանում ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ խստացնելով հարկահավաքությունը, ներդնելով նոր հարկատեսակներ և տուրքեր, վերացնելով գործող հարկային արտոնությունները և բարձրացնելով որոշ հարկատեսակների դրույքաչափերը։

Այս միջոցառումների թվում են, օրինակ, հիփոթեքային վարկից գոյացող եկամտահարկի հետվերադարձի երկակի հարկման վերաբերյալ քննարկումները և շրջանառության հարկի դրույքաչափի կրկնապատկումը՝ 5 %-ից հասցնելով 10 %-ի 2025 թվականի սկզբից։ Նախատեսվում է նաև 2025 թվականի սկզբից դադարեցնել ՏՏ ոլորտին տրամադրվող հարկային արտոնությունները։

Այս քաղաքականության շրջանակներում է ձևավորվել նաև կառավարության հռետորաբանությունը, համաձայն որի հարկ հավաքողը «հերոս» է, որի համար կենց պետք է բարձրացնել։

Անվիճելի է, որ հարկահավաքությունը հանդիսանում է պետության գործունեության անկյունաքարը, առանց որի անհնար է պետության բնականոն աշխատանքը։ Հարկային եկամուտները, լինելով պետական բյուջեի հիմնական աղբյուրը, ապահովում են կրթության, առողջապահության, պաշտպանության և սոցիալական ծառայությունների ֆինանսավորումը։
Սակայն, ինչպես արդեն նշվեց, առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե ՊԵԿ-ի գործունեության թերացումներով, այլ հարկաբյուջետային քաղաքականության ոչ արդյունավետ իրականացմամբ։

Ներկայումս տնտեսությունում առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք մանրամասն վերլուծվել են մեր կողմից իրականացված tvyal.com հրապարակումներում։ Դրանց թվում են՝ իրական արտահանման ծավալների նվազումը, տնտեսական աճի կախվածությունը Ռուսաստանից ոսկու վերաարտահանումից, գրանցված կազմակերպությունների քանակի կրճատումը, կապիտալի զգալի արտահոսքը, զբոսաշրջության ոլորտի անկումը և ՏՏ ոլորտում նկատվող բացասական միտումները։

Այս համակարգային խնդիրների շարքում հատկանշական է հարկահավաքության ծավալների կրճատումը, որը հիմնականում արտահայտվում է ԱԱՀ-ի և շահութահարկի նվազմամբ։ Սա ուղղակիորեն վկայում է իրական տնտեսությունում գործարքների քանակի և կազմակերպությունների շահութաբերության անկման մասին։ Այլ կերպ ասած՝ արձանագրվում է ապրանքաշրջանառության ծավալների էական կրճատում։

Նման պայմաններում անիրատեսական է ակնկալել լրացուցիչ հարկային եկամուտներ քաղաքացիներից և տնտեսվարող սուբյեկտներից։ Նման քաղաքականությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի։ Իրական տնտեսության կրճատման և հարկային բեռի ավելացման պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել տարբեր լուծումների՝ տեղափոխվել այլ երկրներ (հատկապես ՏՏ ոլորտում), հայտնվել սնանկացման եզրին, կամ անցնել ստվերային տնտեսության դաշտ։

Հարկային եկամուտների թերհավաքագրումը հանդիսանում է լուրջ տնտեսական ցուցանիշ, ոչ թե պարզ վիճակագրական շեղում։ Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում հարկային ծրագրված մուտքերի թերակատարումը կազմել է մոտ 8 % կամ 150 միլիարդ դրամ։ Հատկանշական է, որ այս թերկատարումն արձանագրվել է շուրջ 6 % տնտեսական աճի պայմաններում։

Հատկանշական է, որ այս թերկատարումն արձանագրվել է շուրջ 6 % տնտեսական աճի պայմաններում:

2022 թվականին Հայաստանի տնտեսությունում արձանագրված 12.6 % աճը հիմնականում հանդիսացել է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների անուղղակի հետևանք։ Այս իրավիճակի արդյունքում Հայաստան է տեղափոխվել զգալի ծավալի կապիտալ և մարդկային ռեսուրսներ Ռուսաստանից, հատկապես ՏՏ ոլորտից։

2022 թվականին բանկային համակարգի զուտ շահութաբերությունն արձանագրեց գրեթե եռապատիկ աճ, ինչի շնորհիվ ՏՏ և բանկային ոլորտները միասին ապահովեցին տարեկան 12.6 % տնտեսական աճի մոտավորապես կեսը։ Սակայն այս երևույթն ուներ ժամանակավոր բնույթ և արդեն 2023 թվականի կեսերից սկսեց էականորեն մարել։ Ավելին, կապիտալը սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ՝ արտահոսելով երկրից, ինչը լուրջ մարտահրավեր է հանդիսանում արտաքին ֆինանսավորումից մեծապես կախված մեր տնտեսության համար։

2023 թվականի նոյեմբերից, այնուամենայնիվ, ի հայտ եկավ մեկ այլ կարճաժամկետ տնտեսական երևույթ՝ Ռուսաստանից դեպի Մեծ Չինաստան և ՄԱԷ ոսկու և ադամանդների զգալի ծավալների վերաարտահանում։ Այս գործընթացը նպաստեց 2023 թվականի 8.3 % տնտեսական աճին՝ ապահովելով դրա մոտ 2 տոկոսային կետը։

Մեր նախորդ հետազոտություններում արդեն իսկ նշել ենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ արտահանման կառուցվածքում աննախադեպ՝ 72 % է կազմել թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը։ Այս ցուցանիշը փաստացի քողարկել է մյուս բոլոր ապրանքախմբերի արտահանման կրճատումը և իրական տնտեսության անկման միտումները։ Տվյալ ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էին հանդիսանում ոսկու վերաարտահանման գործընթացները և առևտրային գործառնությունները։

Այնուամենայնիվ, այս երևույթը ևս, լինելով արտաքին գործոններով պայմանավորված կարճաժամկետ բնույթի, արդեն 2024 թվականի մայիսից սկսել է մարման միտումներ ցուցաբերել։ Ներկա իրավիճակում տնտեսությունում բացակայում է ներքին աճի կայուն աղբյուր, որը կարող է երաշխավորել կառավարության կողմից թիրախավորված բաղձալի տարեկան 7 % տնտեսական աճը։

Նման պայմաններում բյուջեի հիմքում դրված չհիմնավորված բարձր տնտեսական աճի կանխատեսումները պարունակում են էական ռիսկեր և կարող են հանգեցնել ճգնաժամային երևույթների՝ հարկային եկամուտների նվազման և պետական պարտքի աճի տեսքով, ինչի նախանշանները արդեն իսկ նկատելի են։

Հատկանշական է, որ կառավարությունն արդեն սկսել է գիտակցել այս խնդիրների լրջությունը, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ավելի քան երկու տարի, և 2025 թվականի բյուջեում նախատեսել է առավել չափավոր՝ 5.4 % աճի ցուցանիշ։ Սակայն նույնիսկ այս, համեմատաբար զուսպ կանխատեսումը ներկա իրավիճակում հանդիսանում է չափազանց լավատեսական։
Հայաստանի տնտեսության երկարաժամկետ միջին աճի ցուցանիշը կազմում է 4.5 %։ Ցանկացած համակարգ, առանց որակական էական փոփոխությունների, միտված է վերադառնալու իր երկարաժամկետ միջին ցուցանիշներին։

Ներկայումս ՀՀ տնտեսության աճը գերազանցապես պայմանավորված է Ռուսաստանից բխող կարճաժամկետ արտաքին գործոններով, որոնք, սակայն, չեն կարող ծառայել որպես երկարաժամկետ կայուն ներքին տնտեսական աճի հիմք։

Իրավիճակը բարդանում է նաև ժամանակագրական առումով։ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները, հատկապես 2022 թվականի 12.6 %-ը, առաջացրել են չափազանց լավատեսական գնահատականներ, ընդհուպ մինչև «տնտեսական հրաշքի» մասին պնդումները։ Սակայն, ինչպես ցույց է տալիս խորքային վերլուծությունը, այս թվացյալ հաջողության հետևում առկա է էականորեն ավելի բարդ և անհանգստացնող իրականություն»։