«Խնդրում եմ դրանով բավարարվեք»․ Նարեկ Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ժողովո՛ւրդ ջան, մանդատս վայր դնելու մասին գրել եմ, ավելացնելու բան չունեմ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ գրածից բացի, ավելացնելու այլ բան չունի. «Խնդրում եմ դրանով բավարարվեք»:
Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մադատը և հանդես եկել հայտարարությամբ։