Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը կասկածներ ունի, որ թանգարանի գործերի ինչ-որ մաս օրիգինալ նկարներ են
Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը, կասկածներ ունի, որ քանդակագործի հայտնի դիմանկարը, որը գտնվում է պատկերասրահում, կեղծ է: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Ռուբեն Քոչարը։
Նրա մոտ նման կարծիք է ձևավորվել այն բանից հետո, երբ նա պարզել է, որ նկարի վրա որոշ դետալներ այն չեն, ինչ եղել են նախկինոում։
«Դիմանկարն իր ներքևում ունի փայտե գիծ, որը նկարված է Քոչարի կողմից: Հայրս մի անգամ ինձ ցույց տվեց, որը իմ մեջ տպավորվել է, այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Նա ինձ ասաց, որ եթե Հայաստանում գտնեք մեկին, որ կարող է այսպիսի մեխի անց նկարել, ես իմ վիզը կկտրեմ: Դա տպավորվել է մինչև այսօր: Այդ նկարի վրա այսօր բացակայում է փայտը և մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել ու այդ հատվածը փակել է, բայց դա էլ մի ուրիշ պատմություն է: Քոչարը դա նկարել է, հպարտանում էր, որ այպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, այսօր փակ է դա»,-ասաց նա։
Առհասարակ Ռուբեն Քոչարը կասկածներ ունի, որ թանգարանի գործերի ինչ-որ մաս օրիգինալ նկարներ են։