Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանը
Մամուլ

Փաշինյանն ուժային բլոկը հանձնում է արտաքին կառավարման․ մեդիափորձագետ

«Հրապարակ» թերթ-ը գրում է.

«Տեւական ժամանակ շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ներքին գործերի նախարարությունում, ըստ էության, երկիշխանություն է տիրում, եւ այսօր արդեն ՆԳ նորանշանակ նախարար, իսկ մինչ այդ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի տեղակալ Արփինե Սարգսյանը փաստացի նախարարությունում «ասող» է դարձել, ըստ էության, հաստատվեց վերջինիս նշանակման լուրով։

30-ամյա այս կինը, որն իշխանության սորոսական փայատերերի ֆավորիտն էր ՆԳՆ-ում ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համար վստահելի անձ, կղեկավարի ուժային ամենակարեւոր օղակը։ Հենց նա էր համակարգում ամերիկյան փողերով Հայաստանում ընթացող ոստիկանության բարեփոխումները, որոնք այդքան չարչրկում էին արեւմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները։ Փոխնախարարի պաշտոնում Արփինե Սարգսյանը համակարգում էր ոստիկանության, փրկարար ու միգրացիոն ծառայությունների աշխատանքը:

Արփինե Սարգսյանին, փաշինյանական չափումներով, կարելի է համարել «հին» Հայաստանի կադր․ մասնագիտական կարիերան նա սկսել է արդարադատության նախարարությունում՝ աշխատելով որպես փորձագետ։ Արդեն որպես Փաշինյանի կառավարության փոխնախարար, նա մշտապես հանդես էր գալիս հրապարակային խոսքով, գնում էր խորհրդարան, նաեւ արդարացնում ընդդիմության նկատմամբ ոստիկանական «բեսպրեդելի» դրսեւորումները, ընդհուպ մինչեւ հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների ուղղությամբ արգելված «Զարյա 3»-ի կիրառումը՝ նշելով, թե «ոստիկանությունն ունի հնարավորություն՝ գնահատելու տվյալ իրավիճակն ու հասկանալու, թե տվյալ դեպքում իր արսենալում գտնվող ինչպիսի միջոցներ անհրաժեշտ ու բավարար կլինեն՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու»։ Ըստ որոշ լուրերի, հավաքների մասնակիցների դեմ ոստիկանական բռնությունների համակարգման գործին էլ է ակտիվ մասնակցել:

Արփինե Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում չորրորդ կին բարձրաստիճան պաշտոնյան է` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, հասարակության համար առեղծվածային Արտաքին հետախուզության ծառայության պետ, նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանից, նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից հետո։ Ի դեպ, այս բոլոր կանայք արեւմտյան հայացքներ ունեցողի համարում ունեն, ու սրանով, ըստ էության, հաստատվում են կանխատեսումներն այն մասին, որ պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում արտաքին ազդեցության կրողներ են նշանակվում։

«Երբ հայտնի դարձավ, թե ինչ փոփոխություններ են սպասվում ուժային բլոկում, մի խումբ մարդիկ, որոնք անընդհատ փորձում են Փաշինյանի մեջ ՌԴ-ի ու Պուտինի հետքը տեսնել, սկսեցին հանրայնորեն ասել, թե սա Փաշինյանի ռեւերանսն էր Ռուսաստանի նկատմամբ, որովհետեւ Սասուն Խաչատրյանին, որը համարվում է սորոսական, հեռացրեց աշխատանքից, բայց իրականում այս հրաժարականների շքերթն այլ նպատակ ուներ եւ կապված չէր աշխարհաքաղաքական որեւէ ռեւերանսի հետ, իսկ Արփինե Սարգսյանի նշանակումը ցույց տվեց, որ դա առնվազն Ռուսաստանի հանդեպ ռեւերանս չէր։ Արփինե Սարգսյանը համարվում է արեւմտյան ուժերի ներկայացուցիչը նախարարությունում, որն իրականում շատ վաղուց էր կառավարվում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից, իսկ գրանտակերների մասով այդ կառույցի պատասխանատուն Դանիել Իոաննիսյանն է»,- «Հրապարակ»-ին ասում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Մեր զրուցակիցն Արփինե Սարգսյանի նշանակումը դիտարկում է նաեւ ՔՊ-ի ներսում ընթացող խմորումների համատեքստում՝ նկատելով, որ երիտասարդ նախարարը համարվում է ՔՊ-ի ներսում խարդավանքների վարպետ Անդրանիկ Քոչարյանի մտերիմը։ «Այս նշանակումով Անդրանիկ Քոչարյանը եւս մեկ ուժային կառույց է իրենով անում, ինչպես արեց ռազմական ոստիկանությունը, ինչպես փորձեց անել արդարադատության նախարարությունը։ Մենք շատ լավ գիտենք նաեւ, որ Անդրանիկ Քոչարյանն ունի փայլուն հարաբերություններ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, որը, ի դեպ, մնաց իր պաշտոնին եւ համարվում է արեւմտյան ուժերի ներկայացուցիչը դատախազությունում՝ արդեն վերին պաշտոնում։ Աննա Վարդապետյանը բրիտանական հայտնի Chatam House think tank-ի խոսնակն է այստեղ եւ սիրված անձանցից»,- ասում է Տիգրան Քոչարյանը՝ հավելելով, որ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին պաշտոնին պահելը եւս ցույց է տալիս, որ բոլոր նրանք, ովքեր վերջին օրերի պաշտոնանկությունները դիտարկում էին Մոսկվային ուղղված ռեւերանսների համատեքստում, ռուսական ասացվածքով ասած, дружно сели в лужу։

Այս նշանակումն արդյոք կարո՞ղ է տեղավորվել Հայաստանի շուրջ սպասվող հնարավոր զարգացումների համատեքստում՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործընթացներում Արեւմուտքի հետաքրքրությունը եւ պրոցեսներն արագացնելու մասով Փաշինյանի իշխանությանն ուղղված ճնշումը, որը, մասնավորապես, ԱՄՆ-ից է նկատվում։ Տիգրան Քոչարյանն ասում է՝ Արեւմուտքը հերթական լծակն է ստանում Հայաստանում, որն օգտագործելու է՝ ինչպես ցանկանա։ «Եթե Փաշինյանն ինչ-որ բան է անում, որն Արեւմուտքի պահանջն է, եւ որին ժողովուրդը կարող է դեմ գնալ, ոստիկանությունը ենթարկվելու է Արեւմուտքին եւ պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին կամ բռնաճնշումների է գնալու, ինչը մենք արդեն տեսել ենք, որի վրա, փաստացի, Արեւմուտքը աչք է փակում։ Սրանով Նիկոլ Փաշինյանին քարտ բլանշ է տրվում՝ էլ ավելի շատ բիրտ ուժ կիրառելու։ Վերջին ուժային կառույցը, որը դեռեւս մինչեւ վերջ արեւմտյան չէ, ԱԱԾ-ն է, բայց, իմ կարծիքով, դրա հարցն էլ է լուծվելու, որովհետեւ ԱԱԾ-ն այնպիսի ռեֆորմների է ենթարկվում, որ ԱԱԾ պետը շուտով դառնալու է քաղաքականության վրա ազդեցության առումով ոչ մի բան»,- եզրափակում է Քոչարյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: