Փաշինյանը չի հասկանում, թե ինչու մարդիկ քիչ աշխատավարձով չեն ուզում աշխատել
Նիկոլ Փաշինյանը մարզային այցելությունների ու մարդկանց հետ շփումների ընթացքում պարզել է՝ մարդիկ չեն ուզում աշխատել, քանի որ քիչ աշխատավարձ են նրանց առաջարկում։
«Դա ինչ-որ առումով լեգիտիմ փաստարկ է թվում, հետո ես մտածում եմ, ասում եմ՝ մի րոպե, չաշխատելու աշխատավարձը այնքան բարձր է, քան աշխատելու աշխատավա՞րձը: Կա՛մ մենք իրոք մի բան սխալ ենք անում, որ այդպես է ստացվել, կա՛մ էլ ես չեմ հասկանում»,- ասաց Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։
«Երբ մարդը չի աշխատում և ասում է՝ չեմ աշխատում, որովհետև աշխատավարձը ցածր է, հարց է ծագում, մի րոպե, բայց չաշխատելու աշխատավարձը ո՞նց կարող է ավելի բարձր լինի»,-ասաց նա։