Հիքմեթ Հաջիևը նշել է օկուպացված Արցախ հայերի վերադարձի պայմանները
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Էդ Մարկիի այցը, ինչպես նաև բարձրաձայնել օկուպացված Արցախ վերադառնալու պայմանների մասին.
«Էթնիկ հայերը Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել միայն անհատական հիմունքներով, և նրանց վերադարձը կքննարկվի մեր երկրի օրենքներին համապատասխան, եթե քաղաքացիություն շնորհվի: Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձ հիմունքներով և Հայաստանից վտարված բնիկ ադրբեջանական բնակչության վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ»,-ասել է Հաջիևը։