Կայացել է «Տավուշը մենք ենք» խորագրով ցուցահանդեսի բացման արարողություն (լուսանկարներ)
Նոյեմբերի 17-ին կայացավ «Տավուշը մենք ենք» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ժամանակ ցուցադրվեցին 18 տաղանդավոր արվեստագետների աշխատանքներ․ Աննա Նասիբյան, Արուս Փաշիկյան, Հռիփսիմե Մանթաշյան, Սաթենիկ Ղուլիջանյան, Արա Ղուլիջանյան, Նորայր Մալխասյան, Օֆելյա Վարդանյան, Կարապետ Ղուլիջանյան, Արմինե Թումանյան, Արփի Չոբանյան, Ջիվան Բաղդասարյան, Նարինե Պապյան, Հերմինե Մինասյան, Համլետ Ասատրյան, Ավետիք Հարությունյան, Հարություն Չոբանյան, Ռոմեո Մելիքյան, Գևորգ Մակվեցյան։
Միջոցառման նպատակն է Դիլիջանում ստեղծել մի հարթակ, որտեղ ստեղծագործող արվեստագետները պարբերաբար կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ հյուրերը՝ ընկղմվեն արվեստի, բնության և հանգստության մեջ՝ հեռու քաղաքային կյանքի եռուզեռից: